Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 12:02 17-08-2023

Մեծամորի թանգարանի համար նման աշխուժությունն ընդունելի և ընկալելի չէ․ Փաշինյան

Վերջին անգամ, երբ ես Մեծամորում թանգարան էի այցելել, հարցրեցի, թե ո՞նց է, կա՞ աշխուժություն, ասացին՝ հա, ահագին աշխույժ ա: Այս մասին այսօր Կառավարության հերթական նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ասեցի՝ էսօր ինչքա՞ն մարդ է եկել, ընդ որում, արդեն օրվա երկրորդ կեսն էր, ասացին՝ 24 մարդ է եկել։ Հասկանում ե՞ս, սա համարվում է աշխուժություն, ինչն ընդունելի ու ընկալելի չէ, մանավանդ այդ որակի թանգարանի համար: Եթե այդ թվերը նույնիսկ տասնապատկվեն, մենք չենք կարող համարել, որ այդտեղ աշխուժություն կա: Այդ այցից հետո հանձնարարեցի, որ ճանապարհը նորոգեն, որպեսզի միջազգային զբոսաշրջիկներին, հյուրերին այնտեղ տանելու համար անհարմարություններ չստեղծվեն:
Ցավոք, գյուղի անունը չեմ հիշում, մարզպետն այստեղ է թող ասի, թե որ գյուղն էր: Հա Տարոնիկ, այսինքն՝ Տարոնիկից մինչև թանգարան շատ լավ նորոգված ա և հիմա մնում է մայրուղուց մինչև այդ նորոգված հատվածը նորոգենք և ամբողջությամբ կունենանք իդեալական ճանապարհ, մանավանդ, որ Երևան-Արմավիրն էլ այցելեցի, արդեն նորոգման աշխատանքները սկսվել են: Գործնականում զբոսաշրջային ընկերությունները այս տարվա արդյունքներով Երևանից մինչև Մեծամորի թանգարան իդեալական ճանապարհ կունենան: Հույս ունեմ, որ ամեն ինչ ժամանակին կիրականացվի, դա էլ հաջորդ պռոբլեմն է»,-ասաց Փաշինյանը:

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի