Ներքին 1 տարի առաջ - 21:19 26-02-2025

Բաքվին լուծում ենք առաջարկել, որը 100 տոկոսով ընդունելի կլինի հայ և ադրբեջանցի ժողովուրդների համար. Փաշինյան

Մենք Բաքվից ստացել ենք խաղաղության պայմանագրի 12-րդ խմբագրությունը: Այս մասին Ազգային Ժողովում լրագրողների հետ զրույցում հայտարարել է վարչապետ Փաշինյանը։

«Այնտեղ Ադրբեջանի ռեակցիաներն են, բառացիորեն օրեր առաջ ենք ստացել, դեռ ոչինչ ասել չենք կարող։ Այն, որ ստացել ենք պայմանագրի 12-րդ խմբագրությունը, արդեն ենթադրում է, որ գործընթացը փակուղու մեջ չէ։

Հիմա պետք է մեր առաջարկները ներակայացնենք, պրոցեսը գնում է։ Մենք առաջարկել ենք լուծում, և հույս ունենք, որ Ադրբեջանը դրական կարձագանքի այդ լուծմանը։

Ես երբ վերլուծում եմ՝ ինչու պետք է Ադրբեջանը բացասական արձագանքի այդ լուծմանը, որը վերաբերում է երկաթուղային փոխադրումներին, Հայաստանի և Ադրբեջանի միջև երկաթուղային տրանսպորտը վերականգնելուն, որը կօգտագործվի Հայաստանի ինքնիշխան տարածքով Արևմտյան Ադրբեջանից դեպի Նախիջևան, և Հայաստանի տարածքում՝ Երասխից դեպի Մեղրի։

Ես ինչ-որ առումով անհամբեր եմ այդ առաջարկները հրապարակայնացնելու առումով, հիմա չեմ անում, քանի որ համոզված եմ, որ այդ լուծումը Հայաստանի և Ադրբեջանի ժողովուրդների համար լինելու է 100 տոկոսով ընդունելի»,- ասել է Փաշինյանը։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան
21:20 Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս է

Ձեզ գուցե հետաքրքրի