Ներքին 3 տարի առաջ - 11:35 16-08-2023

Ժաննա Անդրեասյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Անդրեա Վիկտորինի հետ

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինին, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունն Հայաստանում: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ԿԳՄՍ Նախարարության հասարակայնության հետ կապերի եվ տեղեկատվության վարչությունից:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար:

«Եվրոպական միության գործընկերների հետ մենք միշտ հավակնոտ ծրագրեր ենք նախաձեռնել, քանի որ հիմքում փոխվստահության եւ գործընկերային հարաբերություններ են: Եվ այն բոլոր ձեռքբերումները, որ կան այսօր կրթական համակարգում, գիտության ոլորտում, մշակութային եւ երիտասարդական ծրագրերի իրականացմամբ, համատեղ աշխատանքների արդյունք են»,- ասել է ԿԳՄՍ նախարարը՝ կարեւորելով Եվրոպական միության ցուցաբերած աջակցությունը:

Նախարարը հատկապես ընդգծել է ՀՀ կրթության մինչեւ 2030 թ. զարգացման պետական ծրագրի մշակման աշխատանքներին ԵՄ ցուցաբերած աջակցությունը՝ շեշտելով հանրակրթության նոր չափորոշչի ներդրման աջակցմանը միտված «ԵՄ-ն հանուն նորարարության» ծրագրով իրականացվող աշխատանքները։ Կարեւորվել են նաեւ EU-Armenia TUMO Convergence Center-ի կյանքի կոչման, EU4Armenia ծրագրի «Ստեղծարար արդյունաբերություն» ծրագրով մշակույթի ոլորտում իրականացվող ծրագրերը, որոնք նպաստել են կրթության եւ մշակույթի ոլորտների զարգացմանը։

Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինը եւս շնորհակալություն է հայտնել արդյունավետ համագործակցության, համատեղ աշխատանքի համար: Նա վստահություն է հայտնել, որ Հայաստան-ԵՄ համագործակցությունը կրթամշակութային, երիտասարդական, գիտության ոլորտներում շարունակական կլինի՝ նոր նախաձեռնությունների ու ծրագրերի կյանքի կոչմամբ:

Կողմերն անդրադարձել են նաեւ համագործակցության օրակարգում խաղաղության կրթության անհրաժեշտությանը՝ ոչ միայն տարածաշրջանային երկրների, այլեւ ավելի լայն աշխարհագրության ընդգրկմամբ:

Նախարարն անդրադարձել է Լեռնային Ղարաբաղում Լաչինի միջանցքի շրջափակմամբ պայմանավորված հումանիտար աղետին: Ժաննա Անդրեասյանն ընդգծել է նաեւ Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգությանը սպառնացող վտանգի խնդիրը, որի լուծման ուղղությամբ նախարարությունը դիմել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարին՝ փաստահավաք առաքելություն իրականացնող պատվիրակություն ուղարկելու նպատակով:

Ամփոփելով հանդիպումը՝ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ ԵՄ դեսպան Անդրեա Վիկտորինը Հայաստանի հետ է եղել ամենադժվար օրերին՝ համավարակից մինչեւ պատերազմ․ «Անկախ Ձեր կարգավիճակից, մենք միշտ ուրախ կլինենք տեսնել Ձեզ Հայաստանում: Դուք մեզ հետ եք եղել մեր ամենադժվար օրերին. Հույս ունենք, որ կգաք մեզ հետ կիսելու նաեւ մեր լավ օրերը»,- խոսքը եզրափակել է նախարարը:

Ամենից շատ դիտված

23:40 Արսեն Սաֆարյանի դուստրն ամուսնու հետ մեղրամիսն անցկացնում է Բալիում
20:39 4 զինծառայող է կալանավորվել ժամկետային Արամայիս Գեւորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
13:09 Երեկ մահացած զինծառայողը Սևան քաղաքից էր․ հուլիսին զորացրվելու էր
09:00 Ամասիայի ՔՊ-ացած համայնքապետի ամուսինը «խոշոր ֆեոդալ» է
20:35 Մոսկվայում հնարավոր ահաբեկչության վերաբերյալ տեղեկության հիման վրա աշխատանքներ են իրականացվում․ ՌԴ ԱԴԾ
22:43 Խնամքի հաստատությունում բարձիթողի վիճակ է․ երեխաս տուն է գալիս ագրեսիվ․ ահազանգ՝ շահառու ծնողից
19:20 Դելիում գործարանի հրդեհը չորս մարդու կյանք է խլել, ևս երկուսը վիրավորվել են
23:06 Հայտնաբերվել է ՊՆ N զորամասի զինծառայողի դին՝ հրազենային վնասվածքով. ՊՆ
21:00 Նիկոլ Փաշինյանի հետ շփվողների մեջ սերը մեռնում է․ Հարություն Մնացականյան
09:04 Դանակահարություն՝ Երևանում. 15-ամյա երեք տղա ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել է ԲԿ

Ձեզ գուցե հետաքրքրի