Ներքին 2 տարի առաջ - 19:00 11-08-2023

Որոնք են Երևանի ավագանու ընտրություններին առաջադրված կուսակցությունները

Երևանի ավագանու ընտրություններին առաջադրման համար օգոստոսի 11-ին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով փաստաթղթեր է ներկայացրել 2 կուսակցություն:

Ինչպես տեղեկացրին ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովից, առավոտյան ԿԸՀ են այցելել «Քաղաքացիական պայմանագիր», կեսօրին՝ «Հանուն սոցիալական արդարության» կուսակցության ներկայացուցիչները:

«Այսպիսով, մինչ այս պահն առաջադրված կուսակցությունների թիվը չորսն է»,- ասվում է հաղորդագրության մեջ: