Արտաքին 4 տարի առաջ - 19:10 03-05-2022

Ուկրաինայում արգելվել են ռուսամետ կուսակցությունները

Ուկրաինայի խորհրդարանը վերջնական ընթերցմամբ հավանություն է տվել օրինագծին, որն ընդլայնում է երկրում «ռուսամետ դիրքորոշում» ունեցող քաղաքական կուսակցությունների արգելման հիմքերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը։

Ուկրաինացի պատգամավոր Յարոսլավ Ժելեզնյակի խոսքով, օրինագիծն ընդունվել է «հաջող քվեարկությամբ». այն հավանության է արժանացել Գերագույն ռադայի 450 պատգամավորներից 330-ի կողմից։

Օրինագիծն առաջին ընթերցմամբ ընդունվել է ապրիլի 1-ին։ Ընդունված օրենքի գործողություններն ընդլայնում են այն քաղաքական կուսակցությունների արգելման հիմքերի ցանկը, որոնց գործունեությունը «կոլաբորացիոնիզմի բնույթ ունի» և ուղղված է «ազգային ինքնությունը փոխարինելուն»։

Կուսակցություններն արգելելու մասին օրինագիծը ենթադրում է նաև նրանց ունեցվածքի և ակտիվների կալանք՝ հօգուտ պետության։

Ամենից շատ դիտված

21:00 Լվացքատո՞ւն, թե՞ երգարվեստ. տարօրինակ ԱՁ վկայականներ` Թաթա Սիմոնյանի անունով
09:00 ՌՈ պետը գլխավոր խորհրդական է նշանակվել հետին թվո՞վ
17:32 Շամլուղում կատուներ պահող Գայանեի հանդեպ հալածանքները շարունակվում են
23:09 Խոշոր վթար՝ «Արզական-Քանաքեռ-Զովունի» ջրատարի վրա. հայտարարվել է ջրանջատում
08:51 Ռուսաստանը որոշել է վա-բանկ գնալ․ «Հրապարակ»
17:04 Ինչո՞ւ անցավ գլուխը դնել ցավի տակ և ավելորդ դժգոհություններ առաջացնել, եթե բոլորը գոհ են. Ռուբեն Հայրապետյան
18:21 Բանակից կարող են ազատվել ոստիկան կամ փրկարար դառնալու դեպքում․ ՆԳՆ-ն նոր նախագիծ է ներկայացրել
19:23 Մելանյա Թրամփը աշխատում է Ռուսաստանից և Ուկրաինայից ընտանիքների վերամիավորման ուղղությամբ
16:00 20 րոպե ուշանալու համար «Երևան Սիթիի» անվտանգության պետը ծեծի է ենթարկել իր աշխատակցին
21:57 Քանաքեռավանում ջուրն աղտոտ է. բնակիչներին հորդորում են չխմել այն ու կերակուր չպատրաստել