Ներքին 3 տարի առաջ - 13:30 10-08-2023

ԱՄՆ դեսպանատանը ԵՊՀ-ի կեղծ դիպլոմ է ներկայացվել. մեկ անձի մեղադրանք է առաջադրվել

Տիրան Հասրջյանը ԱՄՆ դեսպանատանն արտոնագիր ստանալու համար ԵՊՀ կեղծ դիպլոմ է ներկայացրել: Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվական համակարգից:

Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 457-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր կեղծելը կամ կեղծ փաստաթղթեր, դրոշմներ, կնիքներ, ձեւաթղթեր իրացնելը, պատրաստելը կամ օգտագործելը):

Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել երկրից բացակայելու մասին արգելքը:

Ըստ մեղադրանքի՝ Տիրան Հասրջյանը բազմազանության արտոնագրերի ծրագրի միջոցով ԱՄՆ ներգաղթային արտոնագիր ստանալու համար ԱՄՆ դեսպանատուն ներկայացնելու նպատակով ինքնությունը չպարզված անձից ձեռք է բերել իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ հանդիսացող Երեւանի պետական համալսարանի կողմից 07.06.2010 թվականին տրված թիվ AB 012564 համարի դիպլոմը, որի համաձայն՝ իբրեւ թե սովորելով ԵՊՀ-ում, շնորհվել է տնտեսագետի բակալավրի աստիճան «Հաշվապահական հաշվառում եւ աուդիտ» մասնագիտությամբ:

Այնուհետեւ, 2022 թվականի սեպտեմբերի 06-ին ԱՍՆ դեսպանատանն իրականացվող հարցազրույցի ընթացքում այլ փաստաղթղերի հետ միասին ներկայացրել է նաեւ վերը նշված թիվ AB 012564 համարի դիպլոմը՝ այդ կերպ օգտագործելով իրավաբանական նշանակություն ունեցող փաստ հավաստող կեղծ փաստաթուղթ։

Նշենք, որ գործը քննվելու է Երեւանի քրեական դատարանում՝ դատավոր Վահե Միսակյանի նախագահությամբ:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին