Ներքին 3 տարի առաջ - 23:06 09-08-2023

Կարսում հայկական եկեղեցին շարունակում է հայտնվել թուրք գանձագողերի թիրախում

Գանձագողերը թալանել են Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Կարսի 150 տարեկան հայկական եկեղեցին: Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Նշվում է, որ Կարսի բերդի դիմաց գտնվող Ուչլեր թաղամասի եկեղեցին, որը հայտնվում է գանձագողերի թիրախում, գրեթե փլուզման եզրին է:

Դրա պատճառ է հանդիսացել այն, որ գանձագողերը իրենց նպատակին հասնելու համար նույնիսկ քանդել են եկեղեցու պատերը:
Տեղացիները պատմում են, որ եկեղեցին ժամանակին ուսումնասիրվել է հնէաբանների կողմից, ինչպես նաև տեղացիների համար ծառայել որպես անասնագոմ:

«Եթե եկեղեցին մեկ րոպե առաջ չառնվի վերահսկողության տակ կփլուզվի և կոչնչանա»,- նշել է բնակիչներից մեկը:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին