Ներքին Արտաքին 4 տարի առաջ - 20:35 11-08-2022

Հայ եւ թուրք բանագնացները սեպտեմբերին կհանդիպեն Կարսում

Հայատանի եւ Թուրքիայի միջեւ հարաբերությունների կարգավորման աշխատանքներում հաջորդ 5–րդ հանդիպումը նախատեսվում է իրականացնել Հայաստանի հետ սահմանակից Կարս քաղաքում։

News.am-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է թուրքական Ulusal kanal կայքը՝ վկայակոչելով Թուրքիայի ԱԳՆ–ի անանուն աղբյուրին։

Ըստ անանուն աղբյուրի՝ հայ եւ թուրք բանագնացների հանդիպումը նախատեսվում է Կարսում անցկացնել, որին ներկա կլինեն նաեւ երկու երկրների Էկոնոմիկայի, Կապի ու հեռահաղորդակցության եւ արտաքին գերատեսչությունների ղեկավարները։

Նշվում է, որ թուրքական կողմն արդեն հետազոտել է հայ–թուրքական սահմանի երկայնքով մոտ 180 կմ հատված, եւ անհրաժեշտ համարել տեխնիկական ուսումնասիրության ենթարկել Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ Արաքս գետի վրայի կամուրջը։

«Ուսումնասիրվել է նաեւ Անիի ավերակները, այդ թվում Ախուրյան գետի վրա գտնվող հայտնի Մետաքսի ճանապարհի կամուրջի վերանորոգման հնարավորությունը, որը երկու երկրների միջեւ վստահության բարձրացման համար կարեւոր քայլ կլինի»,–նշել է Թուրքիայի ԱԳՆ–ի անանուն աղբյուրը Ulusal kanal–ի հետ զրույցում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին