Ներքին 2 տարի առաջ - 21:27 07-08-2023

Օտարալեզու դիմումներ գրելու արդյունքը

Պահպանողական կուսակցության նախագահ Կարեն Հեքիմյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Այսօր Արցախում ռուսական խաղաղապահ զորախմբի հրամանատարությունը հրաժարվել է ուղեկցել Արթուր Օսիպյանի գլխավորած ավտոերթը դեպի Հակարիի կամուրջ:

Կարդացի «уважаемый г-н Ленцов»-ին Արթուր Օսիպյանի հասցեագրված դիմումը և И. Сазонов-ի պատասխանը «гражданин А. Осипян»-ին:

Ցավոք, պետք է արձանագրել, որ այս անգամ «уважаемый»-ը ճիշտ է:

Նախ՝ անհասկանալի էր, թե ինչ էր «уважаемый г-н Ленцов»-ից հայցում Արթուր Օսիպյանը: Եթե ուղեկցման ծառայություն էր հայցում, ապա հայցն իսկապես իրավաչափ չէ, քանզի ոչ 2020թ նոյեմբերի 9-ի (10-ի) չգիտեմինչով, ոչ էլ այլ իրավական ակտերով խաղաղապահներն այդօրինակ ծառայություն չեն մատուցում: Անձամբ ես դժվար եմ պատկերացնում ռուս խաղաղապահների իրավունքներն ու պարտականությունները, սակայն վստահ եմ, որ «խաղաղ ակցիայի ուղեկցում» վերջիններիս պարտականությունների մեջ չի մտնում:

Սակայն, խնդիրն այլ է:

Կարդացի, որ, ըստ Արթուր Օսիպյանի, «Միջազգային խաղաղապահների ներգրավման խնդիրն էլ ավելի արդիական ու անհրաժեշտ է դառնում»:

Այս իմաստով, ի՞նչ լեզվով պետք է Արթուր Օսիպյանը դիմում գրեր, մեկ այլ երկրի մանդատ ունեցող խաղաղապահների ղեկավարին: Յուրաքանչյուրին իր լեզվո՞վ: Ֆրանսիացուն՝ ֆրանսերեն, ճապոնացուն՝ ճապոներեն, շվեդին՝ շվեդերեն: Հա՞: Լավ չէ՞ր լինի, որ հայերենով գրեր:

Եվ հետո, ինչո՞ւ է Լենցովը «уважаемый г-н», իսկ Արթուր Օսիպյանը՝ սովորական «гражданин»: Որովհետև, հենց դա է օտարալեզու դիմումներ գրելու արդյունքը»:

Ամենից շատ դիտված

22:30 Քոչարյանը 2-րդ անգամ է արհամարհում ընտրողին ու թուլացնում դաշինքի դիրքերը
22:19 Իշխանությունը՝ ՔՊ-ին, ազատությունը՝ աներ Վարդան Ղուկասյանի՞ն. խոսակցություններ Գյումրիից
11:10 Կադիրովի կոշտ վերջնագիրը՝ արևմուտքին. չեչենական հատուկ ջոկատայինները պատրաստ են հարձակվել ՆԱՏՕ-ի երկրների վրա
09:35 Ուկրաինական ԱԹՍ-ները հարվածել են Wildberries-ի պահեստներին
22:50 Փոխհատուցման մասին խոսք լինել չի կարող. քաղաքապետարանը կբողոքարկի կարմիր գծերի որոշումը
15:22 Թոխմախի գերեզմաններում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու մարմին
12:50 Գրիշա Ասատրյանի քույրը ցնցող անակնկալ է մատուցել եղբորը ծննդյան օրվա առթիվ
14:15 «Վեոլիա Ջրի» դեմ խմբային հայցեր են սպասվում․ ջրի որակը չի համապատասխանում սահմանված չափանիշներին․ Արփինե Հովհաննիսյան
22:25 Բագրավանի սարերում երիտասարդ նախրապան է ծանր վնասվածքներ ստացել. Վահան Թումասյան
20:49 Թեղուտի հանքն անցել է ամերիկյան ընկերության, այն ղեկավարում է Կոնստանտին Սոկոլովը