Ներքին 5 տարի առաջ - 12:52 27-05-2021

Նախկին մարզպետը՝ իր ազատման դիմում գրելու մասին

Պետական պաշտոնն այդպիսի բնավորություն ունի. մի օր նշանակում են, մի օր էլ կարող են ազատել: Այս մասին, այսօր՝ մայիսի 27-ին, կառավարության նիստոից հետո լրագրողների հետ զրույցում նշեց Կոտայքի մարզպետի պաշտոնից այսօր ազատված Մեսրոպ Մեսրոպյանը:

«Ես եմ դեռեւս դիմում ներկայացրել դեռեւս մայիսի 10-ին, եղել է աշխատանքային անհամաձայնություն մարզում կադրային քաղաքականության հետ կապված: Ինձ առաջարկվել է իմ վերադասի կողմից տվյալ նշանակման հետ կապված մի բան, որն ինձ համար անընդունելի է եղել, եւ ես պահել եմ իմ սկզբունքը:

Քանի որ նախընտրական շրջան է, ավելորդ քաղաքական շահարկումներից խուսափելու համար ես այն ինչ ասացի, դրանից ավելին չեմ ասի: Ընտրություններից հետո եթե կարիք կլինի, ես կմանրամասնեմ»,-ասաց նա:

Հարցին, թե Սուրեն Պապիկյանի հե՞տ է անհամաձայնություն եղել, նա պատասխանեց. «Այո, նաեւ Սուրեն Պապիկյանի հետ»:

Նա հավելեց, որ Նիկոլ Փաշինյանի հետ անձնական հարաբերություններ չի ունեցել:

Հարցին, թե արդյոք քաղաքական հայացնքերում տարաձայնություն եղել է իշխանությունների հետ, Մեսրոպյանն արձագանքեց. «Բոլորովին: Ես իմ քաղաքական մոտեցումներով շարունակում եմ մնալ այնպիսին, ինչպիսին էի 6 ամիս առաջ, 10 օր առաջ»:

Ամենից շատ դիտված

13:01 «Տեր, օգնիր ներել ու ազատվել ցավից»․ Քրիստինա Եղոյանի նոր հրապարակումը՝ ամուսնալուծությունից հետո
18:00 Փոխթաղապետի 20 միլիոնանոց ոսկին «ցնդել է»
08:28 Գուրգեն Արսենյանը, այնուամենայնիվ, տուն է վերադառնում․ «Հրապարակ»
19:30 Ինչո՞ւ շուտ չէիք ասում. Արմեն Գրիգորյանն էլ ռուսամետ դարձավ
09:00 ՔՊ֊ական պաշտոնյայի եղբայրը «Մետամֆիտամինով» դատապարտվել է տուգանքի
10:07 Այն ուժերը, ովքեր Արմեն Գրիգորյանին «հեղափոխական», իսկ իրականում hայրենավաճառ դարձրին, հիմա էլ՝ այլ դերում են օգտագործում․ Տիգրան Աբրահամյան
13:00 Ում քաղաքն է Գյումրին՝ ռուս զինվորիկների՞, թե՞ հայ ժողովրդի
14:36 ԵՄ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ․ ցանկում կարող է ընդգրկվել 150 անձ և 50 բանկ
13:06 Միխայիլ Գալուստյանը հայտնվել է Ուկրաինայի ռազմական հետախուզության տվյալների բազայում․ հայտնի է պատճառը
07:10 Քննչական կոմիտեն մտավ ԱԺ. ծեծկռտուքի հետքերով․ «Ժողովուրդ»