Ուղիղ եթեր
Ներքին 5 տարի առաջ - 22:18 23-06-2021

Հայկ Մհրյանն աշխատանքից ազատման դիմում է գրել

Ըստ շրջանառվող լուրերի՝ ոստիկանությունից Երևանի քաղաքապետարան եկած, մի քանի վարչական շրջանների ղեկավար եղած Հայկ Մհրյանը աշխատանքից ազատման դիմում է գրել։ Սակայն քաղաքապետարանի լրատվականից հայտնում են, որ իրենք դեռևս մակագրված դիմում չունեն։

Հիշեցնենք՝ քաղաքապետարանի ղեկավարության հետ կառավարության հարաբերությունները լարված են, Հայկ Մարությանը կոնֆլիկտ ունի, որը հատկապես սրվեց մի քանի օր առաջ՝ երբ «Քաղաքացիական պայմանագիրը» հաղթեց ընտրություններում։ «Իմ քայլը» խմբակցությունը երեկ առաջին անգամ հանդես եկավ ընդդիմադիր դաշտից` սուր հարցադրումներ և դիտողություններ անելով քաղաքապետին և վարչական շրջանների ղեկավարներին։ Նշենք, որ իշխանությունն ամեն կերպ ազատվելու է Մարությանից։ Հենց այս ֆոնին էլ վարչական շրջանների ղեկավարները փորձում են փրկել իրենց։

Հիշեցնենք՝ Մհրյանը Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարի պաշտոնը թողնելուց հետո կրկին վերադարձել էր ոստիկանություն, իսկ ամիսներ առաջ նա էլի հետ էր եկել քաղաքապետարան` Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնով։

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան