Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 16:27 29-07-2023

Մենք նմանվում ենք այն անասունին, որ մի անգամ բառաչում է, հետո գլուխը թեքում է, նորից արածում է․ Մանվել Եղիազարյան

«Այսպիսի իրավիճակ է եղել նաև 90-ական թվականներին, հիմա նույնն է։ Միայն ուժի գործադրում, միայն ողջ հայերով մենք պետք է միավորվենք, կազմակերպենք միտինգներ, մեծ միտինգներ, 10․000 մարդու տանենք դեպի Լաչինի միջանցք, հանենք, բորբոքենք, ոչ թե միանգամից պատերազմ սկսվի, այլ ցույց տանք, որ մենք թույլ չենք տալու, որ մեր մի մասը ոչնչանա, մեր հայրենիքը կորչի»։ Այս մասին Oragir.News-ի հետ զրույցում ասաց «Արաբո» ջոկատի հրամանատար Մանվել Եղիազարյանը՝ պատասխանելով Արցախի շուրջ ձևավորված իրավիճակից դուրս գալու հնարավոր ելքերի մասին հարցին։

«Մենք նմանվում ենք այն անասունին, որ մի անգամ բառաչում է, հետո գլուխը թեքում է, նորից արածում է։ Մեր ձագին՝ Արցախին մոռթում են մեր աչքի առաջ։ Մարդիկ դարձել են այնքան մորթապաշտ, այնքան վախկոտ, մարմնի ոչ մի մասնիկ բացի լեզվից չի աշխատում։ Այո, մենք ի սկղբանե 30 տարվա մեջ արել ենք ամեն ինչ, որ Արցախը թուլանա, Հայաստանն էլ թուլանա»,- ասաց նա։

Հարցին, թե ինչի կհանգեցնի Ակնայի ճանապարհի օգտագործումը, արցախցիների տեղի տալը, «Արաբո» ջոկատի հրամանատարը նկատեց, որ դեռ Խորհրդային Միության ժամանակ Նախիջևանը Ադրբեջանի կազմում էր, ինչքա՞ն դիմացավ։

«Նախիջևանը դատարկվեց, Նախիջևանում հիմա հայ չկա։ Այդպես էլ Արցախն է լինելու։ Ոչ մեկը Արցախին չի պաշտպանելու։ Միջազգային կազմակերպությունները բոլորն էլ սուտ են խոսում։ Ում որ փողը տաս, նրանք իրենց տեսադաշտը կփոխեն»։

Եղիազարյանը շեշտեց, որ մենք պարտավոր ենք պայքարելու և ժամանակ շահելու, մինչև պատեհ առիթը կգա, նորից մենք կանդրադառնանք հողերի ազատագրմանը, քանի որ համոզված է՝ մենք ռեսուրսներ ունենք, պարտությունն արհեստական էր։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
11:10 Տարադրամի փոխարժեքները
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
07:47 Կիրանցում հեռախոսի էկրաններին գրվում է «Խեյրիմլի»․ «Հրապարակ»
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
09:10 Ֆրանսիայում տեղատարափ անձրևների հետևանքով առաջացած ջրհեղեղը երեք մարդու կյանք է խլել
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին