Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 2 տարի առաջ - 17:05 24-07-2023

Ակցիայի մասնակիցները նամակով դիմել են ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգողին

Այսօր ՄԱԿ-ի գրասենյակի մոտ արցախցի մի շարք երիտասարդներ ակցիա իրականացրին՝ փակելով գրասենյակի մուտքերն ու ելքերը։

Երիտասարդները նաև սննդամթերք էին հավաքել գրասենյակի առաջ՝ պահանջելով, որ ՄԱԿ-ի միջնորդությամբ այդ սննդամթերքը հասցվի շրջափակված և հումանիտար աղետի շեմին գտնվող Արցախ։

Ակցիայի մասնակիցները նամակ էին պատրաստել՝ ուղղված ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի համակարգող Նիլ Սքոթին։

Նամակում մասնավորապես ասված էր․ «Հարգելի պարոն Սքոթ, հայտնում ենք Ձեզ, որ «Բացում» քաղաքացիական նախաձեռնությունը, հիմք ընդունելով ՄԱԿ-ի կանոնադրության նպատակները, սկզբունքներն ու դրույթները, որոնք վերաբերում են միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Արցախի Հանրապետության ժողովրդին, քանի որ վերջինս համարվում է սեփական ինքնորոշման համար պայքարող ժողովուրդ, խիստ դատապարտոլով 2022 թ․ դեկտեմբերի 12-ից ի վեր Ադրբեջանի ձեռամբ Լաչինի (Բերձորի) միջանցքը կեղծ էկոակտիվիստների կողմից արգելափակելը, իսկ սույն թվականի ապրիլի 23-ից միջանցքում ապօրինի անցակետ տեղադրելը, խիստ մտահոգված լինելով նաև սույն թվականի հունիսի 15-ից հումանիտար բեռների լիարժեք արգելափակմամբ ժամ առ ժամ վատթարացող հումանիտար աղետի փաստով, հղում կատարելով Ցեղասպանության հանցագործությունը կանխարգելելու և պատժելու մասին ՄԱԿ-ի 1948 թ․ դեկտեմբերի 9-ի կոնվենցիայի 2-րդ հոդվածում շարադրված գործողություններին, որոնց ակնհայտ դրսևորումներին է այժմ ականատես լինում ողջ միջազգային քաղաքակիրթ հանրությունը Արցախում և Արցախի շուրջ, հիշատակելով Արդարադատության միջազգային դատարանի մի շարք իրավապարտադիր որոշումների պահանջները Լաչինի միջանցքի ապաարգելափակման ու վերագործարկման առչությամբ, համակարգողներիս և նախաձեռնությանն աջակցող քաղաքացիների անունից դիմում ենք Ձեզ՝ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակի դիմաց հավաքված ողջ հումանիտար բեռը առանց ավելորդ ժամանակ կորցնելու Արցախի ժողովրդին հասցնելու նպատակով։ Հաշվի առնելով ծանրագույն իրավիճակը՝ խնդրում ենք Ձեզ հրատապ կարգով ընդունել ողջ հավաքված հումանիտար բեռը և փոխադրել Հայաստանի Հանրապետությունից Լաչինի միջանցքով դեպի Արցախի Հանրապետություն։

Այն իրականացնելու թույտվության տրամադրման ժամանակ ի գիտություն ընդունեք մեր կողմից անհրաժեշտ կամավորական օգնություն ցուցաբերելու պատրաստականությունը, ողջ բեռը գույքագրելու, տեսակավորելու և փոխադրելու քայլերի շրջանակում։

Հայտնում ենք նաև, որ պատրաստակամ ենք պատշաճ ձևաչափով շուտափույթ հանդիպել և քննարկել սույն դիմումի իրականացման և Արցախում ծագած հումանիտար ճգնաժամին վերաբերող այլ հարցերի մանրամասներ»։

Ընթերցվեց նաև նամակի անգլերեն տարբերակը, հավաքվեցին ստորագրություններ՝ նամակը ՄԱԿ-ի գրասենյակի հայաստանյան համակարգողին հանձնելու համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

23:20 Թոշակները ավելացան 10 հազար դրամով, վարչապետի կնոջ աշխատավարձը՝ 8.5 միլիոն դրամով
14:56 Մահացել է Միսս Եվրոպա 2022-ում Հայաստանը ներկայացրած Վերա Սաֆարյանը
13:14 Ուկրաինական հարվածներից հետո Ռուսաստանում բենզինի ճգնաժամ է առաջացել
18:00 Մեկ հանճարեղ գլուխ, երկու աշխատավայր. ինչպես է Գևորգ Պապոյանը համատեղում բուհական միլիոններն ու պետական ծառայությունը
14:12 Ոչ մեկին հետաքրքիր չէ քո կտրատած լեշը. ինչպես է արձագանքել 51 կգ նիհարած Նինան իրեն ուղղված մեկնաբանությանը
10:48 Արտակարգ դեպք՝ Լոռու մարզում․ Hyundai-ի վարորդի և 9 ուղևորների մոտից հայտնաբերվել է ընտրակաշառք տալու համար նախատեսված գումար
13:23 Ընտրությունները ցույց տվեցին, որ ՀՀ բնակչության մեծ մասը դեմ է Փաշինյանի վարած քաղաքականությանը. ԱԺՄ
13:57 Պուտինը խելագար է, բայց պատրաստ ենք բանակցել. Զելենսկի
16:51 Փամբակ գետում ջրահեղձ եղած 7-ամյա երեխային դեռ չեն հուղարկավորել
16:30 Փողոցային պայքարի շնորհիվ Փաշինյանը կհաղթահարի՞ լեգիտիմության ճգնաժամը