Ներքին 3 տարի առաջ - 21:03 22-07-2023

Եթե ինձ կարոտում եք, նորից պետք է ծնվեմ. Տիգրան Շահբարյան. «Երկու կյանք»

2020 թվականի 44-օրյա պատերազմից շուրջ 3 տարի է անցել, և զոհված զինծառայողների շատ ծնողներ իրենց մեջ ուժ են գտել կրկին երեխա ունենալ։

Oragir.News-ը սկսել է հաղորդումների նոր շարք՝ «Երկու կյանք», որի ընթացքում անդրադառնում ենք ինչպես պատերազմում նահատակված հերոսներին, այնպես էլ նրանց փոքրիկ եղբայրներին և քույրերին։

Տիգրան Տոնականի Շահբարյան, 2001-2020։

44-օրյա օպատերազմում իրենց որդուն՝ Տիգրանին կորցրած Շահբարյանները, նախորդ տարի՝ 2022 թվականի հուլիսի 18-ին աղջիկ ունեցան, որին անվանակոչեցին Լյուսի։

«Հույս էին տալիս, որ Տիգրանը կզանգի, կապի խնդիր է և այլն, բայց մայրական սիրտը երբեք չի սխալվում։
Իրենք հանդիպել էին մեծաքանակ «Յաշմա»-ին ու 2 տարբերակ են ունեցել․ իրենք մինչև վերջ կռվել են։ Իմ երազանքներն այնպես են փշրվել, որ հիմա հատիկ-հատիկ չեմ կարող հավաքել։

Երբ դեռ Տիգրանը ծառայում էր, ես Աստծուն խոսք էի տվել, որ պատերազմը վերջանա, բալիկ եմ ունենալու։
Բոլորն ասում էին՝ տղա, բայց ես աղջիկ էի ուզում, Աստված իմ կամքը կատարեց ու ծնվեց Լյուսին՝ հրաշքս, որը իսկապես լույս է տալիս։

Ես չեմ համարում, որ Տիգրանը չկա, շատ ժամանակ ավելի կան, քան մենք։ Տիգրանը երազումս ասաց, եթե ինձ շատ եք կարոտում, ես նորից պետք է ծնվեմ։

Որ հանկարծ Լյուսիին չունենայի, երևի խելագարվեի»,- ասաց Տիգրանի մայրը՝ Արմինե Հարությունանը։

Մանրամասները՝ տեսանյութում․



Նարեկ Խաչատրյան

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»