Ներքին 2 տարի առաջ - 22:41 02-11-2023

Երեխեքս մեկը Արարատում է, մյուսը՝ Մասիսում, մենք՝ Գյումրիում, արդեն իրար կարոտում ենք. բռնի տեղահանված

Հայրապետյանների ընտանիքը Արցախում 2 անգամ է տուն կորցրել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ից հետո, երբ Ասկերանի շրջանի Ավետարանոց գյուղը անցավ թշնամու վերահսկողության տակ, Հայրապետյանները տեղափոխվեցին Ստեփանակերտին մոտ, Լուսաձոր գյուղում են ապրել, զբաղվել անասնապահությամբ և հողագործությամբ։ Ընտանիքի մի մասը հիմա Գյումրիում է ապրում, աշխատանք դեռ չեն գտել, բայց սեփական փոքրիկ բիզնեսն են դրել, տարածք են վարձակալել և արցախյան ժենգյալով հաց են թխում։

Տիկին Արեգան ասում է՝ Գյումրիում դեռ ժենգյալով հացի պատվերներ չունի, բայց հացի բաղադրատոմսով հետաքրքրվողները շատ են։

Oragir.News-ի հետ զրույցում տիկին Արեգան, մի կերպ զսպելով հուզմունքը, ասում է՝ անապատում էլ լինես՝ կստեղծես, կապրես։ Հետո պատմում է, թե ինչպես են ապրել նախքան պատերազմը, երբ տունուտեղ չէին կորցրել, երբ Արցախը հայկական էր։

Տիկին Արեգան ասում է՝ մենք ոչ ոքի ձեռքին չենք նայել, մենք մեր հանապազօրյա հացը կարողացել ենք վաստակել։

«Ապրում էինք... Կռիվը անսպասելի սկսվեց, էս մին կռվից առաջ մունք 9 ամիս բլոկադայի մեջ էինք, մունք դրան էլ դիմադրեցինք, բայց... Մունք չէինք ուզում դուրս գալ, որովհետև ճիշտ է՝ մեր հայրենիք էինք գալիս, բայց քեզ օտար ես զգում։ Մունք մեր Ղարաբաղն ենք օզում, թող մի քիչ էլ սուղ ապրեինք»,- ասում է Արցախից բռնի տեղահանված Արեգա Հայրապետյանը։

Արցախցի կինն ասում է՝ թեև Արցախում մնալու ցանկությունը մեծ է եղել, բայց ժամանակն ի վնաս իրենց է աշխատել։ 3 օր ժամանակ են տվել, որպեսզի իրենց տներից դուրս գան։

«Մեզ եկան, ասացին, որ 3 օր է տված ժամանակը, պիտի բոլորը տյուս կյան։ Մեկը մեկին նայելով՝ դուրս եկան, մունք էլ դուրս եկանք։ Ոչ մի բան չենք վերցրել, մեզ միայն մեր կյանքն էր հետաքրքիր, մտածում էինք սաղ-սալամաթ անցակետով անցնելու մասին։ Երեխեքս մեկը Արարատում է, մյուսը Մասիսում, մենք Գյումրիում, արդեն իրար կարոտում ենք։ Աշխատանք չենք գտնում, ժենգյալով հացի բիզնեսն ենք դրել, կաշխատենք, յոլա կգնանք»,- շարունակում է արցախցի կինը։

Տիկին Արեգան պատերազմում եղբոր տղային է կորցրել։ Ասում է. «Սիրտս ցավում է, ինչի՞ համար էին այսքան զոհերը, երբ պիտի հանձնեին Արցախը»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

20:26 Նատալյա Ռոտենբերգը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ ՆԳՆ ոստիկանության
14:22 Մենք վերջ ենք դնում միջուկային հրթիռ ունենալու Իրանի ցանկացած հնարավորության. Թրամփ
19:38 «Ուժեղ Հայաստան»-ի մի շարք պատգամավորության թեկնածուներ հրաժարվել են մանդատից
14:55 Շարունակում ենք մեր արդար պայքարը՝ չթույլատրելով նվաստացնել հայ ժողովրդին և հայոց պետականության իրավունքները. Դավիթ Մանուկյանը՝ Բաքվի բանտից
15:30 Դեռ դիմակ եմ կրում. դերասանուհի Մարիամ Ադամյանը խոսել է իր ինքնազգացողության և ապաքինման մասին
13:01 ՀՀ-ից Իսպանիա դեռ ծիրան չի արտահանվել. Էկոնոմիկայի փոխնախարար
11:25 Արման Ծառուկյանի մենեջերից՝ մեքենա, գործարարից՝ տուն. Արսենի բիզնեսն ու երազանքը
21:48 Աննա Հակոբյանն Ադիս Աբեբայում մասնակցում է միջազգային համաժողովի
09:34 Տրիբունաների դժգոհությունը. ԱԱ եզրափակիչից հետո երկրպագուները սուլել են Դոնալդ Թրամփին և Ջանի Ինֆանտինոյին
12:42 Վտանգավոր իրականությունը, որում հայտնվել ենք, երկու հիմնական պատճառ ունի. Մանե Թանդիլյան