Ներքին 3 տարի առաջ - 14:44 22-07-2023

Ալիեւի խոսքով՝ վերջին տարիներին է, որ միջազգային հանրությունը սկսել է Արցախն Ադրբեջանի մաս համարել. պատգամավոր

Ադրբեջանի նախագահը կրկին բողոքել է միջազգային հանրությունից, նշելով, որ ժամանակին չէին հայտարարում, որ ճանաչում են Արցախն Ադրբեջանի կազմում: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանը:

«Վերջինիս խոսքերով, միայն վերջին տարիներին է (նիկոլական ռեժիմի օրոք), որ միջազգային հանրությունը սկսել է Արցախն Ադրբեջանի մաս համարել:

Նույն Ալիևը ժամանակին նաև խոստովանում էր, որ փակ դռների հետևում իրեն պարտադրում են ճանաչել Արցախի անկախությունը:

Ու այս իրավիճակում, գործող իշխանությունը փորձում է հանրությանը մոլորեցնել, թե միջազգային հանրությունն է ստիպել Արցախի հարցով նշաձող իջեցնել:

Իսկ իրականությունը շատ ողբերգական է` հայի անուն-ազգանուն ունեցողները հայտարարարում են Արցախի հանձնման պատրաստակամության մասին, դրան զուգահեռ, բռնաբարելով պատմական ճշմարտությունները, Արցախն արհեստականորեն ներկայացնում որպես ադրբեջան»,- գրել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

09:01 Սասուն Միքայելյանի բիզնես «հանճարը». գազալցակայանն իբր վնասով է աշխատում
16:03 Գետնին գցեց ու քաշ տվեց քարերի վրայով. Սասունցի Դավիթ կայարանի մոտ հարձակվել են բլոգեր Նարե Հովսեփյանի վրա
21:45 «Հայփոստի» տնօրենը ստանում է ամսական 10,000 դոլար աշխատավարձ. իսկ գիտե՞ք՝ որտեղից իմացանք
16:08 Ով Նիկոլ Փաշինյանին թթու խոսք չի ասում, իր գույքը չեն ստուգում․ Քոչարյան
10:05 Խոշոր միջոցների հաշվին կասկածելի եղանակով իրականացրել է չհիմնավորված գնում․ Դեմոյան
18:06 Իմ ղեկավարության ընթացքում «Հայփոստ»-ի ֆինանսական արդյունքը բարելավվել է շուրջ 900 միլիոն դրամով. Շուշան Ալեքսանյան
10:37 Քեռին լավ ա․ իսկ Ձեր ամուսինը ո՞նց ա, տիկին Գրիգորյան․ Սարգսյան
15:48 Անահիտ Կիրակոսյանն ու նախկին ամուսինը՝ Արտակը, հուզվել են դստեր և որդու պարի ժամանակ
12:44 Ես շատ ցավում եմ Մարտի 1-ի զոհերի համար, էդ օրվա համար․ Քոչարյան
14:10 Չենք հանդուրժում այլևս․ Աննա Հակոբյան