Ուղիղ եթեր
Սպորտ 3 տարի առաջ - 00:58 19-07-2023

«Ուրարտուն» կռիվ տվեց, սակայն պարտվեց 11-մետրանոցներով և լքեց Չեմպիոնների լիգան

Չեմպիոնների լիգայի որակավորման 1-ին փուլի պատասխան խաղում «Ուարտուն» հյուրընկալվել էր բոսնիական «Զրինսկիին»։

Հայաստանի չեմպիոնը հանդիպման հիմնական ժամանակում կամային հաղթանակ տարավ 2։1 հաշվով։ Դուբլի հեղինակ դարձավ Նարեկ Գրիգորյանը, ով ավելացված 1-ին րոպեին հստակ իրացրեց 11-մետրանոցը՝ հանդիպումը տեղափոխելով լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ ժամանակի սկզբում՝ 94-րդ րոպեին տանտերերը հավասարեցրին հաշիվը։ Լրացուցիչ առաջին խաղակեսին ավելացված 3-րդ րոպեին Արաս Օզբիլիսի հիանալի խաղից հետո Արտյոմ Մաքսիմենկոն գնդակն ուղարկեց դարպասը՝ դիմակայության ընդհանուր հաշիվը դարձնելով 3։3։

Մնացած ժամանակահատվածում դարպասի գրավում չգրանցվեց և գործը հասավ 11-մետրանոցների․ այստեղ դիպուկ գտնվեցին «Զրինսկիի» ֆուտբոլիստները։ Որոշիչ եղան Էդուարդոյի և Արման Ղազարյանի վրիպումները։

«Ուրարտուն» պայքարը կշարունակի Կոնֆերենցիաների լիգայի որակավորման 2-րդ փուլում։

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը