Ազգի հարցերը թողած` գնում են Դիսնեյլենդ. քաղաքացիները՝ Ալեն Սիմոնյանի մասին

Ներքին Նրանց կարծիքով Տեսանյութ 1 տարի առաջ - 19:30 17-07-2023

Անի Ներկարարյան

Լրագրող

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը երեկ ինստագրամյան իր էջում Փարիզի Դիսնեյլենդից դստեր հետ լուսանկար էր հրապարակել։

Ըստ երևույթին ԱԺ նախագահը մեկնել է հանգստի։ Նրա լիաթոք ժպիտից տպավորություն է, որ իրենց իշխանությունը Հայաստանի սուվերեն տարածքից հետ է շպրտել թշնամուն և բացել Արցախի ճանապարհը։



Oragir.News-ը քաղաքացիներից հետաքրքրվեց, արդյո՞ք Ալեն Սիմոնյանի կողմից դա բարոյական քայլ է։

Հարցվածների մի մասն ասաց, որ ճիշտ չեն համարում, քանի որ երկիրը պայթյունավտանգ վիճակում է։

«Եկեք ես չպատասխանեմ, որովհետև շատ կարող է զայրանամ․․․ Ազգի հարցերը թողած գնում ենք Դիսնեյլենդ հանգստանալու մեր քաղաքական այս ծանր ու պայթունավտանգ իրավիճակում։ Ինչ ասեմ՝ թող հանգստանա»,- նշեց հարցված քաղաքացիներից մեկը։

Մանրամասները՝ տերանյութում