Ներքին 3 տարի առաջ - 18:45 16-07-2023

Վարդավառի հետ կապված ստացվել է հանցագործության, պատահարների, ՃՏՊ-ների ահազանգեր

Վարդավառի տոնական միջոցառումներով պայմանավորված, ՀՀ ՆԳ նախարարության ենթակա ծառայությունները՝ ոստիկանությունն ու փրկարար ծառայությունն անցել են ուժեղացված ծառայության:

Ժամը 15.00-ի դրությամբ Վարդավառի տոնական միջոցառումների հետ կապված ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնում ստացվել է հանցագործության՝ 1, պատահարների՝ 8 և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ 4 ահազանգ:

Արձանագրված բոլոր ահազանգերով ոստիկանությունը ձեռնարկել է անհրաժեշտ միջոցառումներ:

Նույն ժամանակահատվածի դրությամբ՝ Ուժեղացված ծառայության շրջանակներում Սևանի 3 հանրային լողափերում ջրափրկարարներն իրականացրել են 28 շրջայց: Թերակղզու հարավային ափում լողանշաններն անցել են 93 քաղաքացի և 12 հեծանվանավակ:

Փրկարարական ուժերի վարչության ՀՆՓԱԻ կենտրոնի ծառայողների կողմից իրականացվել է 6 շրջայց: Լողափերին հայտնաբերվել է լողանշաններն անցած 60 քաղաքացի, 4 փչովի նավակ, 1 ջրային հեծանիվ:

Իրազեկման աշխատաքների միջոցով փրկարարները անվտանգ գոտի են վերադարձրել քաղաքացիներին և լողամիջոցները:

«Շողակաթ» լողափում Ճամբարակի հրշեջ-փրկարարները ավազների արգելափակումից դուրս են բերել 2 տրանսպորտային միջոց:

Ահազանգ է ստացվել, որ «Դրախտ» հանգստյան գոտու մոտակայքում նկատվում է ռետինե նավակ և մոտակայքում լողացող քաղաքացի: Ահազանգով դեպքի վայր մեկնած ՀՆՓԱԻ կենտրոնի ջրափրկարարները հանգստյան գոտու «ժայռ» լողափում՝ ափից մոտ 30 մ հեռավորության վրա, հայտնաբերել են քաղաքացուն և տեղի ուժերով դուրս բերել ափ, որտեղ արձանագրվել է Լ. Ղ.-ի (ծնվ.1939 թ.) մահը:

Ուժեղացված ծառայության արդյունքների վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի