Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 22:35 12-07-2023

ՔՊ-ն Ախուրյան համայնքում ևս զավթեց իշխանությունը

Անահիտ Չալիկյան

Լրագրող

Oragir.News-ի տեղեկություններով Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, ով համայնքը ղեկավարում է մոտ 30 տարի հրաժարականի դիմում է ներկայացրել։ Oragir.News-ը տեղեկությունը հաստատեց Արծրուն Իգիթյանի օգնական Հռիփսիմե Նահապետյանի հետ։ Վերջինս ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց տեղեկությունը, փոխարենը ասաց, որ առավոտյան համապատասխան հայտարարությամբ հանդես կգա համայնքի ղեկավարը։

Ախուրյան համայնքում տեղի ունեցող իրադարձությունները հասկանալու համար պետք է ամեն ինչ սկզբից ներկայացնենք։ Ամեն ինչ սկսվեց նրանից, երբ 2021թ.-ի դեկտեմբերի 5-ին Շիրակի մարզում կայացած ՏԻՄ ընտրություններում Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար ընտրվեց դաշնակցական Արծրուն Իգիթյանը, այդ պահից սկսած Ախուրյանում կրքերը, մեղմ ասած, սկսեցին թեժանալ։ Իշխող «Քաղաքացիական պայմանագրի» համար շատ վիրավորական էր, որ Ախուրյան համայնքում իրենց թեկնածուն պարտվեց։ Քաղաքացիական պայմանագիրը ամեն հնարք կիրառեց, որպեսզի Ախուրյան համայնքում ևս ուզուրպացնի իշխանությունը, ինչպես դա մյուս համայնքների պարագայում է։

«Քաղաքացիական պայմանագիրը» ՏԻՄ ընտրություններից փորձեց բռնաճնշումներով, քրեական գործերով խլել իշխանությունը։ Շատ հաճախ ավագանու նիստերը վերածվում էին իսկական թաղի կռվի, լարվածությունն անպակաս էր։ Ախուրյան համայնքում իշխող ՀՅԴ-ն ՔՊ-ին հասցնում էր քաղաքական ցնցումների, նույնիսկ այն աստիճանի, որ համայնքը կառավարող կուսակցության անդամների մեջ պառակտում գցեց։

Խոսակցությունների մակարդակում շրջանառվում է, որ Արծրուն Իգիթյանը ՔՊ-ի ճնշումների ներքո է հրաժարականի դիմում ներկայացրել, իսկ այս ընթացքում շրջանառվում է ՔՊ-ի թեկնածուի անունը, ով հավակնում է դառնալ Ախուրյանի համայնքապետ։

Ըստ շրջանառվող լուրերի Ախուրյանի հիվանդանոցի տնօրեն, ավագանու ՔՊ անդամ Զավեն Մանուկյանն է այն թեկնածուն, որը ոչ միայն ՔՊ-ի սրտով է, այլ ՔՊ-ի կադրը։ Անահիտ Չալիկյան

Ամենից շատ դիտված

15:42 Արտաշ Ասատրյանի ընտանիքում մեծ կորուստ է տեղի ունեցել
10:26 Ընտրությունների հաջորդ օրը ԱՆ-ի ցուցումով քույրիկիս ապօրինաբար հեռացրել են աշխատանքից․ Ղազարյան
22:44 Ռոտենբերգի փաստաբանը պնդում է՝ Արզաքանցյանը բռնություն է գործադրել նրա նկատմամբ
22:37 Ռուսական բենզինի հնարավոր արգելքը. ինչպես կդիմակայի Հայաստանը նոր փորձությանը
22:20 Հայ դատի ոչ մի ներկայացուցիչ չի հրավիրվել ԱՄՆ Կոնգրեսի ադրբեջանական միջոցառմանը
22:31 Երևանում 1,5-ամյա աղջնակը ընտանիքի անդամների հետ տեղափոխվել է հիվանդանոց
20:30 Ամուսնացած էր, 2 երեխա ուներ. դերասան Նորայր Նիկոյանի 28-ամյա քույրը ավտովթարի զոհ է դարձել
23:01 Բիզնեսս վաճառում եմ, միլիոնների վնաս եմ կրել, արտահանում չկա. գործարար
09:59 Լուկաշենկոն երկու քարի արանքում է. Ռուսաստանն ու Ուկրաինան պատերազմի պատճառով ճնշում են նրան
14:46 Հենց դա է ամբողջ մոլորությունը, որ մեզ թվացել է՝ Արցախը մերն է. Փաշինյան