Ներքին 3 տարի առաջ - 21:10 13-07-2023

Ախուրյան համայնքի ղեկավարը հրաժարականի դիմում է ներկայացրել առողջական խնդիրների պատճառով

Ախուրյան համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը իր լիազորությունները վաղաժամկետ դադարեցնելու դիմում է ներկայացրել, այս մասին Ախուրյանի համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում հայտարարություն է տարածել համայնքապետը։

«Ախուրյան համայնքի հարգելի՛ բնակիչներ,

տեղեկացնում եմ, որ առողջական խնդիրների պատճառով դիմում-հրաժարական եմ ներկայացրել Ախուրյան համայնքի ղեկավարի իմ լիազորությունը վաղաժամկետ դադարեցնելու վերաբերյալ:

Արդյունավետ աշխատանքի համար շնորհակալ եմ իմ գործընկերներին և համայնքի բնակիչներին:

Մաղթում եմ շարունակական բարգավաճում և առաջընթաց մեր երկրին և Ախուրյան համայնքին»,- ասված է հայտարարությունում։

Հիշեցնենք, որ Oragir.News-ն ավելի վաղ հայտնել էր, որ Շիրակի մարզի Ախուրյան խոշորացված համայնքի ղեկավար Արծրուն Իգիթյանը, ով համայնքը ղեկավարում է մոտ 30 տարի, հրաժարականի դիմում է ներկայացրել։ Խոսակցությունների մակարդակում շրջանառվում է, որ Արծրուն Իգիթյանը ՔՊ-ի ճնշումների ներքո է հրաժարականի դիմում ներկայացրել։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան

Ձեզ գուցե հետաքրքրի