Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 10 ամիս առաջ - 21:19 12-07-2023

Լավ մարդ էր․ ԱԳՆ մահացած պաշտոնյան անբուժելի հիվանդությամբ էր տառապում

Լիլիթ Հարությունյան

Լրագրող

45 տարեկան հասակում երեկ մահացավ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ, արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, փորձառու դիվանագետ Դավիթ Վիրաբյանը։

Դավիթ Վիրաբյանն այդ պալշտոնում նշանակվել էր 2018 թվականին:

ԱԳՆ-ի մեր աղբյուրները փոխանցեցին, որ Վիրաբյանը լավ գործընկեր էր, իր գործի գիտակ։
ԱԳՆ-ից Oragir.News-ին հայտնեցին նաև, որ Վիրաբյանը երկար ժամանակ է, ինչ առողջական խնդիրներ ուներ, բուժում էր ստանում, անբուժելի հիվանդ էր։

Մեր զրուցակիցը չցանկացավ կոնկրետ հիվանդության անուն նշել։

«Դավիթ Վիրաբյանը երկար տարիներ անձնվիրաբար ծառայել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունում՝ իր անգնահատելի ավանդը ներդնելով Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքականության առաջնահերթությունների առաջմղման գործում»,–ասված է ԱԳՆ հաղորդագրության մեջ:

Դավիթ Վիրաբյանը ծնվել է 1977թ. Երևանում: 1999թ. ավարտել է ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի արաբերեն լեզու և գրականություն բաժինը: 1999-2002թթ. շարունակել է ուսումը Հայաստանի Հանրապետության ԳԱ արևելագիտության ինստիտուտում: 2002թ. ստացել է «պատմական գիտությունների թեկնածու» գիտական աստիճան:
2000-2002թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում՝ որպես կցորդ:
2002-2005թթ. դիվանագիտական ծառայությունը շարունակել է Լիբանանում ՀՀ դեսպանությունում՝ որպես 3-րդ քարտուղար:
2005-2007թթ. աշխատել է ԱԳՆ Մերձավոր և Միջին Արևելքի վարչությունում՝ որպես 3-րդ, այնուհետև՝ 2-րդ քարտուղար:
2009-2010թթ. աշխատել է Բելառուսում ՀՀ դեսպանությունում և ԱՊՀ կառույցներում ՀՀ մշտական ներկայացուցչությունում՝ որպես 2-րդ, այնուհետև՝ 1-ին քարտուղար:
2010-2015թթ. աշխատել է ՀՀ ԱԳՆ ՍՎՄԱ և ԱՊՀ վարչություններում՝ որպես բաժնի վարիչ:
2015-2018թթ. եղել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական և լիազոր ներկայացուցիչ:
2018թ. առայսօր հանդիսանում էր ՀՀ ԱԳՆ Եվրասիական տարածաշրջանի վարչության պետ:
Դավիթ Վիրաբյանը ծառայողական պարտականությունները լավագույնս կատարելու համար պարգևատրվել է Ջոն Կիրակոսյանի անվան հուշամեդալով, ՀԱՊԿ կողմից պարգևատրվել է «ՀԱՊԿ-ում խորհրդարանական համագործակցության ամրապնդման համար» շքանշանով, պարգևատրվել է ՀԱՊԿ 2-րդ աստիճանի պատվո մեդալով, ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի «ԱՊՀ ՄԽՎ. 30 տարի» մեդալով և այլն:

Ամենից շատ դիտված

23:50 Արցախցի «քույրերն ու եղբայրները» տուն կարող են ձեռք բերել միայն «խաղաղասեր» Ադրբեջանին սահմանակից բնակավայրերում
00:19 Կրակոցներ՝ Ոստան գյուղի գերեզմանոցներում. կա 1 զոհ, 1 վիրավոր. shamshyan.com
21:30 Ովքեր են Փաշինյանին դիմավորել Գայ գյուղում. ՔՊ-ի անհաջող բեմադրությունը
15:45 Փաշինյանը վախեցած է․ ոստիկաններին, ՌՈ-ին և փրկարարներին N1 են տվել
15:10 Այս իշխանությունները այնքան են ձախողել, որ եկեղեցին մտնում է մի տեղ, որը իրենը չէ. Միքայել Սրբազան
18:00 Փաշինյանի հերթական փուչիկը պայթեց․ ՀՀ-ին 25 հեկտար հող չի վերադարձվելու
17:31 Ամո՛թ քեզ, եկել եք, շոու եք սարքո՞ւմ․ Գեղամ Նազարյանը հունից դուրս եկավ, սկսեց վիրավորել լրագրողին
15:15 Ինչու է Մեղրիի քաղաքապետը հրաժարական տվել․ Բագրատ Զաքարյանի պարզաբանումը
22:30 ՔՊ-ականների վերջին շանսը․ ում անունն ինչպես կմնա պատմության մեջ
16:00 Լարված իրավիճակ Կիրանցում. ոստիկանությունը զորք է կուտակել․ ՈւՂԻՂ