Արտաքին 3 տարի առաջ - 13:30 11-07-2023

Էրդողանը համաձայնել է աջակցել ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցությանը. Ստոլտենբերգ

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը հայտարարել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը համաձայնել է ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության մասին արձանագրությունը հնարավորինս շուտ վավերացման նպատակով ուղարկել երկրի խորհրդարան։ Ինչպես փոխանցում է թուրքական պետական Անադոլու լրատվական գործակալությունը, այս մասին Սթոլթենբերգն ասել է երեկ ուշ երեկոյան Վիլնյուսում Թուրքիայի նախագահ Էրդողանի և Շվեդիայի վարչապետ Ուլֆ Քրիստերսոնի հետ կայացած եռակողմ հանդիպումից հետո։

«Ես ուրախությամբ ազդարարում եմ, որ այսօրվա բանակցությունների արդյունքում նախագահ Էրդողանը համաձայնել է հնարավորինս սեղմ ժամկետներում Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության մասին արձանագրությունը վավերացման նպատակով ուղարկել Թուրքիայի Ազգային մեծ ժողով։ Նա նաև համաձայնել է սերտորեն աշխատել թուրքական խորհրդարանի անդամների հետ՝ արձանագրության վավերացումն ապահովելու նպատակով»,- հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը։

Շվեդիայի վարչապետը Ուլֆ Քրիստերսոնը հայտնել է, որ սա լավ օր է իր երկրի համար։ Նա առանձնահատուկ կերպով ընդգծել է, որ Շվեդիան Թուրքիայի դիրքորոշման փոփոխությանը կարողացել է հասնել առանց լրացուցիչ զիջումներ կատարելու։

Հիշեցնենք, որ Շվեդիան Ֆինլանդիայի հետ միասին ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտ էր ներկայացրել դեռևս նախորդ տարվա մայիսին։ Ֆինլանդիան այս տարվա ապրիլին պաշտոնապես անդամակցեց ՆԱՏՕ-ին, մինչդեռ Շվեդիայի անդամակցության հայտը Թուրքիան և Հունգարին մինչև այժմ հրաժարվում էին հաստատել։

Էրդողանն ամիսներ շարունակ պնդում էր, որ Շվեդիայի անդամակցությունը ՆԱՏՕ-ին կախված է նախորդ տարվա ամռանը Մադրիդում դաշինքի գագաթնաժողովում ձեռք բերված համաձայնության իրականացումից և ընդգծում, որ Անկարայից ոչ ոք չպետք է զիջումներ սպասի։ Բացի այդ Թուրքիայի նախագահը ամիսներ շարունակ պնդում է, որ Շվեդիան բավարար միջոցներ չի ձեռնարկել այն անձանց դեմ, որոնց Թուրքիան համարում է ահաբեկիչներ։






Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում