Ուղիղ եթեր
Արտաքին 3 տարի առաջ - 18:30 08-07-2023

ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը հնարավոր է քննարկել միայն պատերազմից հետո. Բայդեն

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հարցը դեռ շուտ է քննարկել, քանի որ երկիրը դեռևս պատերազմում է Ռուսաստանի հետ։ Այս մասին Բայդենն ասել է ամերիկյան CNN հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Բայդենը հայտնել է, որ Ուկրաինայի անդամակցության հարցը հնարավոր է քննարկել միայն պատերազմի ավարտից հետո։ Սպիտակ տան ղեկավարը միևնույն ժամանակ նշել է, որ ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կշարունակեն աջակցություն ցուցաբերել Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկուն։

ԱՄՆ նախագահը նաև հայտնել է, որ Ուկրաինայի անդամակցությունը լինելու է Վիլյուսում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթաժողովի կարևոր հարցերից մեկը։ Նա միևնույն ժամանակ չի կարծում, որ դաշինիքի անդամների շարքերում միաձայություն չկա Ուկրաինային հիմա ՆԱՏՕ ընդունելու հարցում։

«Ես չեմ կարծում, թե ՆԱՏՕ-ն համակարծիք է այն հարցում, որ արժե հիմա՝ պատերազմի թեժ պահին Ուկրաինային ընդունել ՆԱՏՕ-ի ընտանիք։ Եթե մենք այդպես անեինք, ապա մենք մտադիր ենք պատասխանատվություն կրել տարածքի յուրաքանչյուր սանտիմետրի համար, որը ՆԱՏՕ-ի տարածքն է համարվում։ Սա պարտավորություն է, որը մենք ստանձնել ենք՝ անկախ ամեն ինչից։ Եթե պատերազմ է ընթանում, ուրեմն, մենք բոլորս պատերազմի վիճակում ենք գտնվում։ Մենք պատերազմի վիճակում կլինենք Ռուսաստանի դեմ, եթե այդպես անենք»,- հայտարարել է նա։

Բայդենը հավելել է նաև, որ Ուկրաինային անհրաժեշտ է ՆԱՏՕ-ին անդամակցելու ռացիոնալ ճանապարհ առաջարկել։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

22:15 Մոսկվայում կայացել է Նիկիտա Սիմոնյանի անվան մրցանակի հանձնման առաջին արարողությունը
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
22:01 Իմ մենահամերգները պարզապես համերգներ չեն․ Հասմիկ Կարապետյանը՝ հանդիսատեսի հետ կապի մասին
22:30 Մեր երկրում ոչ ոք պատասխանատվության չի ենթարկվում, բանակում էլ նման դեպքերը շարունակվելու են. հարցում
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
08:45 ՀՀ խնդրանքով հետաձգվել է ՌԴ-ի դեմ բողոքի քննությունը․ ի՞նչ է թաքցնում Պապոյանը․ «Ժողովուրդ»
22:54 Իշխանության ոչ մի արձագանք՝ բանակում հերթական ողբերգական դեպքի առիթով. քաղաքական «էլիտան» խաշ էր վայելում
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ