Մամուլ 3 տարի առաջ - 08:23 07-07-2023

Ինչո՞ւ է ՊՆ-ն պայմանագիր կնքել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Մենք գրել էինք, որ ՊՆ-ն հունիսի 2-ին 5 մլն դրամի պայմանագիր է ստորագրել «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ, որի դիմաց կազմակերպվել է մշակութային միջոցառում՝ նվիրված Երկրորդ աշխարհամարտին։ Այդ գումարով տպվել են պաստառներ, բուկլետներ, 70 հոգու համար ֆուրշետ է կազմակերպվել։

ՊՆ-ից գրավոր հարցմամբ խնդրել էինք պարզաբանել, թե ովքեր են մասնակցել միջոցառմանը, քանի հոգի, ինչու է հունիսին կազմակերպել նման միջոցառում։ Եւ բացի «Արկածախնդիր» ՍՊԸ-ից այլ ընկերություններ մասնակցե՞լ են մրցույթին, ինչո՞ւ է ընտրվել հենց այդ ՍՊԸ-ն։ Այս պարզ հարցերին, որոնց կարելի է մի քանի ժամվա ընթացքում պատասխանել, ՊՆ-ից օրենքով սահմանված 5-օրյա ժամկետում չեն պատասխանել, ավելին՝ գրություն ենք ստացել, որ այս հարցերին պատասխանելու համար լրացուցիչ ուսումնասիրության անհրաժեշտություն կա, ուստի կպատասխանեն 30-օրյա ժամկետում։

Հավանաբար, 30-օր է անհրաժեշտ՝ ողջամիտ բացատրություն գտնելու համար, թե այս բարդ ու պատասխանատու ժամանակահատվածում ՊՆ-ի ինչին է պետք Երկրորդ աշխարհամարտին նվիրված միջոցառումը, կամ արդյոք արժե՞ր «Արկածախնդիր» ՍՊԸ-ի հետ պայմանագիր կնքել»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան