Ներքին 3 տարի առաջ - 15:04 06-07-2023

Արտակ Գալստյանը հայտարարություն է տարածել կալանավայրից

«Հանրային ձայն» կուսակցության նախագահ Արտակ Գալստյանը, ով կալանավորված է փողերի լվացման և խարդախությունների գործով, հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է.

«Հեռուստացույցով տեսա Քննչական կոմիտեի տարածած հայտարարությունը, որտեղ վերջիններս թմրավաճառների իբր բացահայտված ցանցի հետ կապել էին իմ ընտանիքի անդամներին և տեղադրել էին նաև իմ մասին տեսահոլովակ, նաև ինձ կապելով այդ գործի հետ:

Այս առումով հայտնում եմ հետևյալը, իմ ընտանիքը` կինս, որդիս, հարսս այնքան կապ ունեն այդ գործի հետ, որքան որ 2018 թվականին հրապարակում ելույթ ունեցող Ռոբերտ Աբաջյանի կեղծ պապիկը վերջինիս հետ: Հայտարարում եմ, որ իմ և իմ ընտանիքի և իմ մտերիմների դեմ հարուցված բոլոր գործերը շինծու են, իսկ կալանավորվածները՝ պատանդներ:

Սա տոտալ քաղաքական հետապնդում է, զուգորդված խոշտանգումներով և իրավական բեսպրեդելով: Նպատակը մոտակա քաղաքապետի ընտրություններին ՔՊ-ի հաղթանակի ապահովումն է: Ի դեպ, չեմ կարող չանդրադառնալ նաև ՔՊ սիրած նախկին և ներկա խաղին:

Այսպես` ի տարբերություն ներկաների, նախկինները քաղաքական պատվերի շրջանակում մի ամբողջ ընտանիք շինծու գործերով չէին կալանավորում և չէին խոշտանգում: Ավելին` չէին սպառնում տան տղամարդուն կնոջ և որդու հանդեպ խոշտանգում կատարելով, իսկ ամենակարևորն այն է, որ նախկինները տղամարդ էին և պահում էին իրենց խոսքն ու տված երդումը, գոնե թե իրավապահ համակարգի` սպայի պատվի մակարդակով:

Իսկ որպես ամփոփում կասեմ հետևյալը. Բումերանգի օրենքին չեն հավատում այն մարդիկ, ովքեր դեռ դրա հետ չեն հանդիպել, իսկ որ այդ հանդիպումն անխուսափելի է, դա պատմական փաստ է և անհերքելի:

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:00 «Բուդկչիներին»` ոչինչ, հարուստներին` 2091.9 քմ ինքնակամ շինություն
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը