Ավելին 45 րոպե առաջ - 18:21 14-10-2026

218 սմ հասակով չինացի բլոգերը մահացել է 26 տարեկանում

Չինացի բլոգեր Սյաո Յուեն, որը TikTok-ում հայտնի էր իրենից զգալիորեն ցածրահասակ ամուսնու հետ հրապարակած տեսանյութերով, մահացել է 26 տարեկանում։ Նրա մահվան մասին հայտնել է ամուսինը՝ Զիհաոն։

Լրատվամիջոցների հաղորդմամբ՝ Սյաո Յուեն տառապում էր հիպոֆիզի գիգանտիզմով՝ աճի հորմոնի ավելցուկային արտադրության հետ կապված հազվագյուտ հիվանդությամբ։ Նա նաև երկրորդային շաքարախտ ուներ։

2026 թվականի հուլիսին Զիհաոն հետևորդներին հայտնել էր կնոջ առողջական վիճակի վատթարացման մասին։ Սյաոյի մոտ ախտորոշվել էին հիպոֆիզի ուռուցք և մենինգիոմա։ Ըստ «Յանցզի Նյուզ»-ի՝ հիվանդությունն ուղեկցվել է ծանր հիպերգլիկեմիայով, երիկամային անբավարարությամբ և այլ բարդություններով։

Բլոգերը պետք է ենթարկվեր ուղեղի ուռուցքի հեռացման վիրահատության, սակայն մահացել է մինչև միջամտության իրականացումը։

Հրաժեշտի խոսքում Զիհաոն գրել է, որ բժիշկը նախապես իրեն ասել էր՝ վիճակն այնքան էլ ծանր չէ, և ուռուցքը հնարավոր է հեռացնել նվազագույն ինվազիվ վիրահատությամբ։ «Ես երբեք չէի պատկերացնի, որ այս հիվանդությունը կարող է խլել մեկի կյանքը»,– նշել է նա։

Ամուսինը նաև հիշել է Սյաոյի ուրախ բնավորությունը՝ ընդգծելով, որ նա միշտ պատրաստ էր ընդառաջել մարդկանց խնդրանքներին։ Նա հույս է հայտնել, որ այժմ կինը հանգիստ է և այլևս ցավ չի զգում։

Սյաո Յուեն ծնվել էր Չինաստանի Սիչուան նահանգում։ Նա և Զիհաոն միասին էին չորս տարի և մեծ լսարան էին հավաքել իրենց առօրյան ներկայացնող տեսանյութերով։ Կնոջ հասակը մոտ 218 սմ էր, իսկ ամուսնունը՝ շուրջ 165 սմ։ Զույգը որդի էր ունեցել 2025 թվականի հոկտեմբերին։

Ամենից շատ դիտված

22:00 Մերօրյա Սարոյան եղբայրները. մեկը ՔՊ-ական թաղապետ է, մյուսը` դաշնակցական
20:43 Չարչրկված բենզալցակայանը պատկանել է ԱԱԾ նախկին պետ Գեորգի Կուտոյանի հորաքրոջը
19:48 Գյումրիում օտարերկրացի վարորդը բեռնատարով վրաերթի է ենթարկել կին հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
22:57 Նեթանյահուն և Թրամփը քննարկել են Իրանի դեմ հարվածները վերսկսելու հարցը
22:30 Ռուբինյանն իմ ղեկավարը չի, իմ ծառայողն ա, ինքն ինձնից շատ փող ա ստանում, որ պատգամավորներին ծառայություններ մատուցի. Էդգար Ղազարյան
22:09 Շենգավիթում հերթական անգամ թալանել են «Հավերժություն» սգո սրահը. կասկածյալի ինքնությունը պարզվել է
21:05 ՆԳՆ-ն պնդում է՝ Անի Ավետիսյանի ահազանգին արձագանքել են 10 րոպեի ընթացքում․ Ազատություն
07:17 Շեֆի «հա»-ին ո՞վ կարա չէ ասի. Սյունեցի պատգամավորները տեղները չենք գտնում. «Իրավունք»
20:04 Օրական 1,1 մլրդ դրամ․ ուր է տանում Հայաստանի պարտքային բեռը
19:28 Քանաքեռավանում 1 շաբաթ է՝ կեղտաջրերը մի քանի կմ հոսում են՝ հասնելով «Երազ» մանկապարտեզ