Ուղիղ եթեր
Խոսք Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 11:01 06-07-2023

Տրանսֆորմացիայի ենթարկվող քաղաքականությունն արդյունքը չի տալիս․ արցախցին օգնություն չի մուրում

Աջակցե՛ք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, բայց գիտակցեք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել Ցեղասպանության, Արցախի ժողովրդին էթնիկ զտման գնով։ Այս մասին ասաց ԱՀ պետնախարար Գուրգեն Ներսիսյանը՝ այսօր կայացած Ստեփանակերտ-Երևան հեռուստակամուրջ-ասուլիսի ընթացքում։

Նա նաև ասաց․ «Որոշակի ժամանակ ճանապարհը փակ պահելը հանգեցրեց նրան, որ դադարեցվեց Կաշենի հանքավայրի գործունեությունը, հանքանյութի արտահանումը։ Այդ մասին նույնիսկ հայտարարություն արվեց, կազմակերպությունը շեշտեց, որ դադարեցնում է իր գործունեությունը, միջազգային փորձագետներին ընձեռելով բնապահպանական բոլոր ուղղությունները հետազոտելու հնարավորություն։

Թվում էր, թե ադրբեջանական կողմի համար իրավիճակը հանգուցալուծված է, ճանապարհն այլևս փակ պահելու անհրաժեշտություն չկա, այն նպատակը, որը իբրև հետապնդվում էր, ա՛լևս իրագործված է։

Բայց, իրականում, ոչ։ Ադրբեջանն անմիջապես առաջ քաշեց Արցախը Հայաստանին կապող ճանապարհին սքաներ սարքի տեղադրման հարցը, այս անգամ պատճառաբանելով, թե Հայաստանից Արցսխ զենք է տեղափոխվում։

Ադրբեջանը հայտարարեց, որ սքաներ սարքը պետք է գործի ոչ թե խաղաղապահների, այլ ադրբեջանցիների կողմից՝ կառավարվելով որոշակի հեռավորությամբ տեղադրված խցիկում ծառայություն իրականացնողների միջոցով։ Հետո տեղադրվեց անցակետ, սքաներ սարք, սկսվեցին Կարմիր խաչի ու ռուս խաղաղապահների միջոցով իրականացվող բեռնափոխադրումների ստուգումներ, քաղաքացիական անձանց ստուգումներ, հետո հասկացան, որ սքաներ սարքը թեև տեղադրել, բայց նույնիսկ չեն էլ միացրել, հետո հանեցին սքաներ սարքը։

Բնապահպանական խնդիրների պատրվագով սկսված և յուրաքանչյուր տասը օրը մեկ տրանսֆորմացիայի ենթարկվող քաղաքականությունը իրականում իր անհրաժեշտ արդյունքը չէր տալիս, Արցախի ժողովուրդը չէր կոտրվում, օգնություն չէր մուրում և համբերատար հետևում էր, թե երբ խելքի կգա միջազգային հանրությունը և ի վերջո աչքերը կբացի ու կտեսնի այն, ինչ կատարվում էր։

Այս ամենը քիչ էր, անհրաժեշտ էր ամբողջական մեկուսացում, պետք էր զրկել Արցախի ժողովրդին սննդից, դեղորայքից, բուժում ստանալու հնարավորությոգնից, կենսագործումեության տարրական պայմաններից։

Հիմա էլ նոր թեզ եկավ, թե Կարմիր խաչը բեռ կարող է տեղափոխել ոչ թե Հայաստանից, այլ Ադրբեջանից։

Բարեբախատաբար վերականգվեց Կարմիր խաչի գործառույթը»։

Ըստ Ներսիսյանի՝ միջազգային հանրությունը լուռ մասնակիցն է Արցախի բազմաչարչար ժողովրդի հետ այսօր կատարվող աներևակայելի ոճիրի։

«Մեզանից շատ որևէ մեկը այս տարածաշրջանում խաղաղություն չի ուզում։ Աջակցե՛ք տարածաշրջանում երկարատև խաղաղության հաստատմանը, բայց գիտակցեք, որ ոչ մի խաղաղություն չի կարող ձեռք բերվել Ցեղասպանության, Արցախի ժողովրդին էթնիկ զտման գնով»։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:30 Ինչու է ԱԺ նախագահը վախենում Էդգար Ղազարյանի լռությունից
19:35 Էդգար Ղազարյանը մեղավոր է ճանաչվել
17:57 Չախոյանը մանդատը պիտի դնի, կամ բարեկրթության կոչը բլեֆ էր
22:36 Նուբարաշենի միջադեպը տեղի է ունեցել 52 հա մակերես զբաղեցնող քաղաքային աղբավայրի չօգտագործվող հատվածում. քաղաքապետարան
20:00 Կոնջորյանի կնոջ «լոգիկան». 10 միլիոն դրամ «Հայփոստի» վարկանիշի համա՞ր
18:45 «Չտես, գյnրմամիշ» բառերը ՔՊ-ին չէին վերաբերում, այլ ինձնից ՀԷՑ-ը խլnղներին․ Սամվել Կարապետյան
13:59 33 շաբաթական հղի. Սոնա Ռուբենյանն ու ամուսինը մասնակցել են շքեղ հարսանյաց արարողությանը
21:59 - 4 կիլոգրամ. ինչպես է ընթանում Women’s Club-ից հայտնի Մարիա Մաթևոսյանի հետվիրահատական շրջանը
18:14 Նուբարաշենի աղբավայրում տրակտորով աղբը հրելիս լցվել է 29-ամյա աշխատակցի վրա. նրան փրկել չի հաջողվել
23:47 Գագիկ Ծառուկյանի դեմ հաշվեհարդարը՝ հարված հանրային համերաշխությանը. Սուրենյանց