Ներքին 3 տարի առաջ - 23:53 05-07-2023

Միջակություն ջան, ՀայաՔվեին մասնակցող քաղաքացիները քո պատկերացրած պրիմիտիվներից չեն

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչու՞ խորհրդարանական ընդդիմությունը ուղղակի չի ներկայացնում «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող» օրենքի նախագիծը։ Պատասխանը շատ պարզ է. նման նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա՝ դրանից բխող հետևանքներով։
Հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը նոր պատերազմի պատասխանատվությունը իր վրայից փորձում է գցել ժողովրդի վրա։
Իսկ նոր պատերազմը ընդդիմությանը պետք է շատ պարզ պատճառով, միայն այդ դեպքում, Հայաստանի ծանր մարդկային ու տարածքային կորուստների գնով, իրենք կարող են գալ իշխանության, այլ տարբերակ իրենք պարզապես չունեն։
Ուստի «Հայաքվեն» ունի միայն մեկ քաղաքական հետևանք՝ կարձակի Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի հերթական ռազմական ագրեսիան լինի Ադրբեջանի կողմից, իսկ նա, ով ստորագրում է այդ թղթի տակ, իր գործողությամբ անուղղակի առիթ է տալիս Ադրբեջանին հայտարարել պատերազմ Հայաստանին և Արցախին։
ՀԳ։ Հուսով եմ՝ նախագծի տակ ստորագրողներն ու իրենց որդիները, Աստված մի արասցե, ադրբեջանական հաջորդ ագրեսիայի ժամանակ առաջինը կմեկնեն առաջանագիծ ու կպաշտպանեն հայրենիքը, ինչպես նաև զանազան պատրվակներով չեն խուսափի մեկամսյա հավաքներից»։



Պապոյանի գրառմանը պատասխանել է «ՀայաՔվե»-ի նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը՝ ֆեյսբուքյան իր էջում գրելով․ «Ներողություն եմ խնդրում, որ էս ճամբարափոխ միջակության խոսքն եմ էստեղ դնում, բայց մի հատ նայեք սրանց պարզունակ թեզերին. «Հայաքվեն պատերազմ է բերում»։ Պայմանավորված պատերազմ բերողները , երկիրը պատերազմի մեջ պահողները, 120 հազար մարդուն սովի մատնողները Հայաքվեին են մեղադրում պատերազմի մեջ։ Նախկինները, ռուսները, միջազգային հանրությունը... «մեղավորների» շարքին ավելացավ նաև #ՀայաՔվե-ն։
Մեկ էլ մի պարզունակ տրյուկ է օգտագործում. #ՀայաՔվե-ն ներկայացնում է իբրև խորհրդարանական ընդդիմության պրոյեկտ , որ ժողովրդին նորից նույն ծեծված թեման հրամցնի...
Քանի որ անձամբ ծանոթ չեմ սրա հետ, ապա խնդրում եմ հորդորս փոխանցել ինչ-որ կերպ. «Միջակություն ջան, #ՀայաՔվե-ին մասնակցող քաղաքացիները քո պատկերացրած պրիմիտիվներից չեն։ Այլ հարց է, որ Հայաքվեից ահաբեկված շեֆդ իր շեֆին խնդրի, որ մի հերթական ագրեսիա անի, որ փորձեք վախի մթնոլորտ ստեղծել։ Բայց դա էլ չի օգնելու ձեզ։ Հայ ժողովուրդը ոտքի է կանգնում. ձեզ էլ, ձեր ադրբեջանցի շեֆերին էլ գրողի ծոցն է ուղարկելու։ Չեք կարողանալու ադրբեջանական սվիններով պահել ձեր խղճուկ իշխանությունը։ Իսկ անձամբ դու ավելի լավ է մտածես հերթական անգամ ճամբարդ լքելու մասին, որքան շուտ, այնքան քեզ ու մեզ համար լավ»։

Ամենից շատ դիտված

22:13 ԱՄՆ-ն ու Չինաստանը հսկայական առաջընթաց են գրանցել՝ ի շահ երկու երկրի. Թրամփ
08:10 Ձերբակալվածը Սասուն Միքայելյանի ընկերն է. փորձել է աջակցել նրան․ «Հրապարակ»
12:30 Նոյեմբերյանում 4-5 մարտական դիրք է հանձնվել Ադրբեջանին. սահմանագիծը հասել է Բերդավանի սրբատեղիին
15:13 Դատարան է տեղափոխվել Երևանում «Lexus»-ով փեսային վրաերթի ենթարկած 38-ամյա աներորդին
22:49 Ինչպես թիրախավորել անչափահասին՝ կասկածելով թմրանյութերից կախում կամ նյարդային խանգարում ունենալում․ մաստեր կլաս ՆԳՆ-ից
07:45 Կադրային չիստկաներ՝ ԿԸՀ-ում․ «Հրապարակ»
16:00 Նիկոլ Փաշինյա՞նն է փոխվել, թե՞ Առուշ Առուշանյանն է կոտրվել
22:00 Պետությունը՝ եկեղեցու դատավորի դերում. զեկույց, որը խախտում է Սահմանադրությունը
22:07 Մոսկվան չի վերացնում հայկական ձկնամթերքի և կաթնամթերքի արգելքը
23:32 Հայերը և ադրբեջանցիներն օբյեկտիվորեն չեն կարող խաղաղ գոյակցության դարերի փորձ ունենալ. իրանագետ