Ներքին 3 տարի առաջ - 20:00 30-06-2023

ՊԵԿ-ի, ՀՀ և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է փոխըմբռնման հուշագիր

Հունիսի 30-ից հուլիսի 1-ը աշխատանքային այցով Հայաստանում է գտնվում Վրաստանի ֆինանսների նախարար Լաշա Խուցիշվիլիի գլխավորած պատվիրակությունը: Պատվիրակության կազմում են Վրաստանի ֆինանսների նախարարի տեղակալներ, եկամուտների ծառայության պետը, Վրաստանի ազգային բանկի նախագահի տեղակալը և այլ պաշտոնատար անձինք:

Այցի ընթացքում տեղի է ունեցել համատեղ աշխատաժողով, որին հայկական կողմից մասնակցել են նաև ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը և նշյալ կառույցների այլ ներկայացուցիչներ:

Աշխատաժողովի ընթացքում երկու երկրների մասնակից գերատեսչությունների ներկայացուցիչները հանդես են եկել շնորհանդեսներով, քննարկումներ են ծավալվել մակրոտնտեսական քաղաքականությանը, ընթացիկ տարածաշրջանային մարտահրավերներին, հարկային և մաքսային քաղաքականությանն ու վարչարարությանն առնչվող հարցերի շուրջ:

Աշխատաժողովի ավարտին ՀՀ ֆինանսների նախարարության, ՀՀ պետական եկամուտների կոմիտեի և Վրաստանի ֆինանսների նախարարության միջև ստորագրվել է «Տեխնիկական համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագիրը:

Հուշագրով նախատեսվում է համագործակցության ակտիվացում և փորձի փոխանակում բյուջետավորման, մակրոտնտեսական, հարկաբյուջետային, պարտքային, ինչպես նաև հարկային քաղաքականությունների և կողմերի միջև փոխհամաձայնեցված այլ ոլորտներում:

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
12:49 Գալկինի՝ Ստամբուլում նախատեսված համերգի չեղարկումն են պահանջում թուրք ակտիվիստները
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ