Հայաստանի իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ. Ժողովուրդ
copy image url

Հայաստանի իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ. Ժողովուրդ

Մամուլ 1 տարի առաջ - 08:02 29-06-2023
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Չնայած անվտանգային պայթյունավտանգ իրավիճակին՝ հայկական երկու պետությունների՝ Հայաստանի եւ Արցախի իշխանական վերնախավերին այդպես էլ չի հաջողվում ներքին տարաձայնությունները մի կողմ դնել ու գոնե այս իրավիճակում մեկ բռունցք դառնալ:
Այն, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների ջրերը վաղուց մի հունով չեն գնում, ակնհայտ է. որքան էլ հրապարակային հայտարարություններով փորձում են սիրաշահել իրար, բայց ներքին տարաձայնությունները թաքցնել չի լինում: «Ժողովուրդ» օրաթերթի հավաստի տեղեկություններով՝ այս ընթացքում Հայաստանի իշխանություններն առհասարակ կապը կտրել են Արցախի իշխանությունների հետ, անգամ չեն տեղեկացնում՝ ինչ են բանակցում Վաշինգտոնում կամ Մոսկվայում:

Հայաստանի իշխանություններն անհասկանալի պատճառներով ամեն կերպ փորձում են խուսափել Արցախի իշխանությունների հետ շփումներից: Ավելին՝ մեր տեղեկություններով՝ անգամ Արայիկ Հարությունյանի համար է մեծ խնդիր դարձել Նիկոլ Փաշինյանի հետ կապ հաստատելը: «Ժողովուրդ» օրաթերթը այս առիթով զրուցել է Արցախի նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանի հետ՝ պարզելու՝ որն է պատճառը, որ Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ կապը կտրվել է։

«Ճիշտն ասած, ես չգիտեմ, պետք է հարցնեք նրանց, ովքեր բանակցություններ են վարում, բայց կարծում եմ, որ, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումը պարզ է, եւ կապ չունեն անհատները, կապ ունեն ընդհանուր մոտեցումները, իսկ Արցախի մոտեցումը չի փոխվել. Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում»,-արձագանքեց նա: Բաբայանից հետաքրքրվեցինք նաեւ՝ Հայաստանի իշխանությունները տեղյակ պահում են արդյոք Արցախի իշխանություններին բանակցությունների արդյունքների մասին, տեղյակ են իրենք՝ ինչ են բանակցում Վաշինգտոնում կամ Մոսկվայում։«Հուսով եմ, քանի որ, անկախ ամեն ինչից, մեր դիրքորոշումը պարզ է, մենք դա բացեիբաց ենք արտահայտում»,- ասաց նա:
Թեմայի առնչությամբ «Ժողովուրդ» օրաթերթը մեկնաբանություն է վերցրել նաեւ վարչապետի մամուլի նորանշանակ քարտուղար Նազելի Բաղդասարյանից։ «Ընդամենը մեկ-երկու օր առաջ համահայկական նիստ է տեղի ունեցել, տեսել եք հաղորդակցման եւ շփման ինտենսիվությունը, տեսել եք նաեւ Արցախի նախագահի հրապարակային հայտարարությունները Հայաստանի գործող իշխանությունների եւ վարչապետի մասին. ավել մեկնաբանություն չունեմ»,- ասաց վարչապետի մամուլի քարտուղարը»:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:

Ամենից շատ դիտված

19:54 Փաշինյանի շարասյունը Սյունիքից վերադառնալիս ավտովթարի է ենթարկվել
12:06 Ալեն, քեզ էլ կհիշեն որպես «գավնասերիալներում խաղացող մարմնավաճառ», մարդկանց վրա թքող, Արցախը թուրքին հանձնող հակահայ
19:00 Արտակարգ դեպք՝ Երևանում հայտնի «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում. կասկածյալներն օտարերկրացիներ են
20:20 Փաշինյանի խոսնակը՝ ավտոշարասյան կողմից քաղաքացու վրաերթի ենթարկելու մասին
11:04 Նիկո՛լ Փաշինյան, 12300-ից միայն 300-ն է քո կողմնակիցը, այն էլ քեզ հետ եկած, մնացածը թքած ունեն
16:25 Նիկոլ Շնաբերանին լավագույնը կպատասխանի Նիկոլ Ազնվազարմը. Լևոն Զուրաբյան
20:15 Նիկոլական քարոզիչները ակտիվ կերպով փորձելու են սա ներկայացնել որպես «դժբախտ պատահար»
12:19 Վարորդները չեն իմացել, որ բեռնատարներում ԱԹՍ-ներ են. Զելենսկին՝ ՌԴ-ի վրա հարձակման մասին
12:32 Լևոն Տեր-Պետրոսյանը վերջում միշտ ճիշտ է դուրս գալիս. ոչ միայն նա, այլև պատմությունն արձանագրելու են՝ Փաշինյանը ազգակործան պատուհաս է
14:18 Թրամփը կարգադրել է Լոս Անջելես մտցնել Ազգային գվարդիայի 2000 զինվոր

Ձեզ գուցե հետաքրքրի