Մամուլ 3 տարի առաջ - 08:15 28-06-2023

Տեսչական մարմնի ղեկավարը հեղափոխությունից հետո բնակարան ու մեքենա է գնել. Ժողովուրդ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.

«Հետաքրքիր զուգադիպությամբ Հայաստանում պաշտոնի նշանակված անձինք բնակարանի եւ ավտոմեքենայի տեր են դառնում պաշտոնավարման ընթացքում: Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը եւս պաշտոնավարման տարիներին բնակարան է ձեռք բերել:

«Ժողովուրդ» օրաթերթը պաշտոնական աղբյուրներից տեղեկացավ, որ վերջին երեք տարում մեկ բնակարան եւ մեկ մեքենա է գնել Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտի թիվ մեկ վերահսկող պաշտոնյան: Մասնավորապես, 2022 թվականի հայտարարագրի համաձայն՝ Հովհաննես Մարտիրոսյանը Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի նորակառույցում 2021 թվականին տուն է գնել: Դրանից մեկ տարի առաջ՝ 2020-ին, 2006 թվականի արտադրության «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենա է գնել:

Չնայած սրան՝ նա տարվա վերջում բանկային հաշիվներին ունեցել է ընդամենը 309 հազար դրամ, իսկ կանխիկ դրամ ընդհանրապես չի հայտարարագրել: Տեղեկացնենք, որ Մարտիրոսյանի եկամուտը մեկ տարվա ընթացքում կազմել 16 մլն դրամից ավել գումար, որը գոյացել է նրա աշխատավարձից ու ոստիկանությունից ստացված կենսաթոշակից:

Հավելենք, որ տեսչական մարմնի ղեկավարն այդ պաշտոնին նշանակվել է 2021 թվականի ապրիլին, որից առաջ տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ ոստիկանության համակարգում։ Հիմա համակարգում է մի ոլորտ՝ հանքարդյունաբերություն, որի հետ մասնագիտական որեւէ առնչություն չունի»։

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում