Մամուլ 3 տարի առաջ - 08:32 04-07-2023

Ո՞վ է Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնի ստվերային ղեկավարը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Առողջապահության եւ աշխատանքի տեսչական մարմնից լուրջ դժգոհություններ ենք ստանում՝ պետի ԺՊ Սլավիկ Սարգսյանն իրավիճակին, մեղմ ասած, չի տիրապետում, հիմնարկը ստվերային ղեկավարում եւ նրա «ոտքի տակը» փորում է տեղակալը՝ Վահագն Գրիգորյանը։ Մարդ, որի մասին համացանցում գրեթե տեղեկատվություն չկա, բայց ամբողջ կյանքում լավ պաշտոններ է զբաղեցրել։ Նա համարվում է Երեւանի քաղաքապետի տեղակալ, նախկին սոցապփոխնախարար Ստեփան Մաչյանի հովանավորյալը։

Մաչյանը Զարուհի Բաթոյանի քրոջ ամուսնու եղբայրն է, նրա շնորհիվ էլ թերեւս փոխնախարար էր նշանակվել եւ հենց այդ ժամանակ էլ Վ․ Գրիգորյանին իր մոտ նախարարությունում աշխատանքի ընդունել՝ որպես Ճանապարհային դեպարտամենտի ղեկավար, իսկ քաղաքապետարան տեղափոխվելուց հետո էլ Գրիգորյանին իր հետ տարել է նախ Զարգացման եւ ներդրումային ծրագրերի վարչության պետ, իսկ այս տարվա մարտից՝ տեսչական մարմին։ Վահագն Գրիգորյանը հավակնում է պետի պաշտոնին։

Նա այլ հզոր հովանավոր էլ ունի՝ Վճռաբեկ դատարանի նախագահ Լիլիթ Թադեւոսյանը նրա կինն է։ Իսկ Թադեւոսյանն այս իշխանության «սրտի դատավորներից է»՝ բարձր վստահություն վայելող, չնայած Մարտի 1-ի գործերից հայտնի դատախազ Զելիմ Թադեւոսյանի դուստրն է։ Լիլիթ Թադեւոսյանի 2022թ․ գույքի, եկամուտների եւ ծախսերի հայտարարագրում Վահագն Գրիգորյանն էլ կա՝ ամուսնու եկամուտներն էլ են ներկայացված»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում