Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 15:58 27-06-2023

44-օրյա պատերազմի ընթացքում շատ դեպքերում զոհեր են եղել ոչ թե մարտում, այլ տեղաշարժվելիս․ Փաշինյան

2020 թվականի 44-օրյա պատերազմն ապացուցեց, որ բանակում շարժունակության խնդիր կա՝ ինչ ձևով և մեթոդներով է շարժվում։ Այս մասին այսօր ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում այս մասին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Օրինակ՝ 44-օրյա պատերազմի դրվագներից մեկում տեղեկություն էր եկել, որ ինչ-որ դիվերսիոն խումբ ներթափանցել էր ինչ-որ տարածք։ Հետո գնահատականն այն էր, որ դա փոքր խումբ է, մեծ խնդիր չի, կլուծվի։ Այնուհետև պարզվում էր, որ այդ խումբը դժվար գտնելի է։ Այսինքն՝ գիտենք, որ խումբ կա տարածքում, բայց կոնկրետ որտեղ է այդ խումբը՝ չգիտենք։ Մինչև Պաշտպանության բանակը զբաղվում էր այդ խմբի որոնմամբ, հայտնվում էր երկրորդ խումբը, հետո երրորդը, չորրորդ։ Այսինքն՝ շարժումը տեղի էր ունենում ոչ թե հարյուրավոր հոգիներով, այլ չորս, հինգ, տաս հոգանոց խմբերով։

Պատերազմի ընթացքում արձանագրած ամենամեծ խնդիրն այն էր, որ մեր բանակը իր շարժվելու մեթոդների մեջ խնդիր ունի՝ մեծ մեքենաներ, մեծ խմբեր, մեծ տեսանելիություն։

Իմ ընկալմամբ և իմ ունեցած տեղեկատվությամբ՝ մենք շատ դեպքերում զոհեր ենք ունեցել ոչ թե մարտում, այլ՝ տեղաշարժվելիս»,- ասաց Փաշինյանը։


Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
23:43 «Առավոտը» հրապարակել է Կոռնիձորի վարչական ղեկավար Սուրեն Ամարյանի հետ զրույցի ձայնագրությունը
19:20 Հայ գործընկերներին հրավիրում ենք համագործակցելու. Օվերչուկ