Ներքին Խոսք 3 տարի առաջ - 20:01 27-06-2023

Հանգիստ անցեք Հաղթանակի կամրջով, էնտեղ բան չկա, որ ընկնի ձեր գլխին

Մոտ 105 ծրագիր ունենք մենք, 20 ծրագրեր վերաբերում են ճանապարհների սպասարկմանը և վերանորոգմանը մոտ 45 կմ-ի նորոգում ունենք, ստորգետնյա անցումների, 18 վերելակների տեղադրման ծրագիր, 50 զորամասերում թեքահարթակման զրագիր և այլն։ Այս մասին այսօր ավագանու նիստի ընթացքում ասաց շինարարության և բարեկարգման վարչության պետի պաշտոնակատար Խորեն Գրիգորյանը։

Ավագանու 9 անդամներ գրանցվեցին հարց տալու համար։

Էռնեստ Ավանեսովը հարցրեց. «Բոլորովին վերջերս Հաղթանակ կամուրջն էր վերանորոգվել և կարծես թե նորմալ ընդունվեց, ասացիք՝ վերջացել ա, բայց դուք տեսե՞լ եք՝ թերությունները վերանորոգումից հետո, արդյոք ինչ եք անելու դրանք վերացնելու ուղղությամբ։ Պատահական չեն այսքան հարցադրումները»։

Խորեն Գրիգորյանն ասաց, որ Հաղթանակ կամուրջի շինաշխատանքները չեն ավարտվել, այլ ունի ավարտական ակտ․ «Աշխատանքների 80% կատարողականը դեռ վճարված չի, որևէ հատված չկա Հաղթանակ կամրջի վրա, որ կարող ենք ասել ավարտված է»։

Ավանեսովը հորդորեց չջղայնանալ, քանի որ դեռ 8 հարց կա։ Եվ հարցրեց, թե երբ կարող ենք անվտանգ անցնել Հաղթանակի կամրջով, որ հանկարծ ոչինչ չընկնի մեր գլխին, Գրիգորյանն ասաց. «Հանգիստ անցեք, էնտեղ բան չկա, որ ընկնի ձեր գլխին»։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

21:12 Ազատ է արձակվել Աերացիայի տնակների քանդման ժամանակ ձերբակալված Արմեն Մանուկյանը
23:12 Լավրովը բացահայտել է Ուկրաինայի վերաբերյալ Թրամփի դիրքորոշման 2 հիմնական կետերը
21:39 Սոցիալական քաղաքականությո՞ւն, թե՞ նախընտրական բարեգործություն Ախուրյանում
10:00 Ընտրակաշառք, ապօրինի ծագման գույք, մարդու առևանգում․ Նիկոլ Փաշինյանի «հպարտությունը»
19:42 Ռուբեն Վարդանյանի կինը Ալեն Սիմոնյանին կոչ է արել Բաքու այցի ընթացքում հանդիպել հայ գերիներին
20:30 Հայաստանը շուտով Արցախն ու Նախիջևանը վերադարձնելու հնարավորություն է ստանալու․ Ժիրայր Սեֆիլյան
23:28 Մենք պետք է տшպալենք իրանական ռեժիմը․ Նեթանյահու
14:53 Հերթական ապօրինի որոշումը. Փաշինյանը հետին թվով թույլտվություն է տվել
17:44 «Պալլադիում հոլլը» հրաժարվում է ցույց տալ Ալեն Սիմոնյանի հարսանիքի ՀԴՄ կտրոնը
18:22 Մահից 8 օր անց վճիռ է կայացվել` մահացածից պահանջելով վճարել պարտքերը