Ներքին 3 տարի առաջ - 18:17 20-06-2023

Լրացավ Սոթքում զոհված 20-ամյա Նարեկի մահվան 40 օրը

Այսօր լրացավ թշնամու սադրանքի հետևանքով Սոթքում զոհված 20-ամյա Նարեկ Նորայրի Բաղդասարյանի մահվան 40 օրը։

Հերոսի ընտանիքի անդամները, հարազատներն ու ընկերներն այսօր Գառնիի զինվորական պանթեոնում հարգանքի տուրք են մատուցել նրա շիրիմին։

Զոհված զինծառայողի ազգականներից մեկը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ արարողությանը ներկա են եղել նաև Պաշտպանության նախարարության ներկայացուցիչները․

«Նարեկին հետմահու պարգևատրել են «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» մեդալով»։

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհվել էր ժամկետային զինծառայող Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.):

Նարեկը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։ Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը մայիսի 13-ին Oragir.News-ի հետ զրույցում ասել էր, որ Նարեկը 2 քույր ունի, ինքը տան կրտսերն էր, նրա զորացրվելուն 50 օր էր մնացել»։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան