Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 08:59 13-05-2023

Սոթքում զոհված Նարեկի զորացրվելուն 50 օր էր մնացել

Մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհված 20-ամյա Նարեկ Նորայրի Բաղդասարյանը Կոտայքի մարզի Գառնի գյուղից էր։

Գառնի համայնքի ղեկավար Տիգրան Պողոսյանը Oragir.News-ի հետ զրույցում ասաց, որ Նարեկը 2 քույր ունի, ինքը տան կրտսերն էր։

«Եթե չեմ սխալվում՝ 50 օր էր մնացել զորացրվելուն: Այսօր Նարեկի հոգեհանգստի արարողությունը կլինի, վաղը՝ հուղարկավորությունը: Մեր հերոսին հուղարկավորելու ենք Գառնի համայնքի զինվորական պանթեոնում»:

Հիշեցնենք, որ մայիսի 12-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքը պաշտպանելիս զոհվել է ժամկետային զինծառայող Նարեկ Նորայրի Բաղդասարյանը (ծնվ. 2003 թ.):