Միտք Ներքին 3 տարի առաջ - 17:19 19-06-2023

Լատվիայի հավաքականին հաղթելու դեպքում մեր թիմը պարտավոր է իր հաղթանակը նվիրել Արցախին

Լատվիայի հավաքականին հաղթելու դեպքում մեր թիմը ոչ թե կարող է, այլ ավելին, պարտավոր է իր հաղթանակը նվիրել Արցախում աշխարհից կտրված մեր հայրենակիցներին։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր Վահե Հովհաննիսյանը: Նա, մասնավորապես, գրել է․

«Սա իհարկե ավելի վաղ պիտի արվեր՝ Ուելս-Հայաստան խաղից անմիջապես հետո։

Ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը, հումանիզմի ու բարոյականության բոլոր օրենքներով, իր փայլուն հաղթանակը պիտի նվիրեր Արցախում արդեն կես տարուց ավելի շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցներին, չէ՞ որ նաև արցախցիներինն է այդ «ազգային հավաքականը»՝ իր ձեռքբերումներով հանդերձ։ Հատկապես որ հունիսի 15-ից սկսած՝ Արցախում արգելված է անգամ հումանիտար բեռների և Կարմիր Խաչի ելումուտը։

Սա չարվեց, և այսօր երեկոյան հավաքականն ունի երկրորդ հնարավորություն։ Լատվիայի հավաքականին հաղթելու դեպքում մեր թիմը ոչ թե կարող է, այլ ավելին, պարտավոր է իր հաղթանակը նվիրել Արցախում աշխարհից կտրված մեր հայրենակիցներին։

Չի բացառվում, իհարկե, որ այսօրվա Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան ամենևին հակառակ ցանկություններ ունի, և չխրախուսի թիմի կողմից նման բովանդակության քայլերը։ Այստեղ արդեն հանգում ենք ամեն ֆուտբոլիստի անհատական քաղաքացիական ու մարդկային որոշմանը։

Կարելի էր, իհարկե, չսպասել խաղի արդյունքներին, և նախքան խաղը՝ հարցազրույցներում, ասուլիսներում և հրապարակային այլ ելույթներում մեր այսօրվա՝ իրոք միջազգային բարձր կարգի խաղ ցույց տվող ֆուտբոլիստները կարող էին արտահայտվել այս մասին՝ օգտագործելով միջազգային մամուլում հայտնվելու բոլոր առիթները։

Երբ օտարազգի, օտար հավաքականի խաղացողն իր մարզաշապիկն է վաճառում՝ Արցախին ուղղելով հասույթը, սա մենք հուզմունքով ու ոգևորությամբ ենք ընդունում։ Սեփական հավաքականի կողմից սա, թվում է, նույնիսկ չպետք է քննարկվեր, պետք է քննարկվեին միայն հնարավոր ամենաարդյունավետ ձևերը՝ ուղերձները լայն միջազգային լսարանին հասցնելու համար։ Դա նաև կարևոր էմոցիոնալ նշանակություն կունենար արցախցիների համար, որոնք կարիք ունեն իրենց այսօր աշխարհի մասը զգալու, գոնե այդ կերպ հոգեբանական շրջափակումից դուրս գալու, իրենց հայրենակիցների կողմից լքված չզգալու համար։ Թուրքական զենքի ու հայաստանյան անտարբերության պատնեշը պիտի նաև նման քայլերով ճեղքենք։

Մեկնաբանություններում դնում եմ այս թեմայով Հովհաննես Իշխանյանի դիտարկումը, որն ամբողջությամբ կիսում եմ»։

Ամենից շատ դիտված

13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
20:18 Ռուսաստանում ընդունվել է արտասահման փախած քաղաքացիների գույքն ու ֆինանսները սահմանափակող նոր օրենքը
20:26 Պուտինն այլևս պատրաստ չէ Ուկրաինայի հետ քննարկել տարածքների փոխանակումը. Bloomberg
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
18:41 Միխայիլ Գալուստյանը գաղտնի ամուսնացել է դիմահարդար Լիլիա Կիոսայի հետ
21:19 Փաշինյանի հաստատած «խաղաղության» պայմաններում ավելանում են ներքին ողբերգությունների զոհերը
17:17 Կառավարությունը ճար չունի, պիտի աջակցի. հարցում` ձկնաբույծների խնդիրների մասին
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
18:12 Հրդեհ է բռնկվել Սուրբ Հովհաննես մատուռում. սրբապատկերներ են այրվել
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ