Ներքին Հարցում Տեսանյութ 1 տարի առաջ - 20:30 08-09-2025

Ինքնասիրություն չունենք․ մեր երկրում պետք ա մեր հավաքականին երկրպագենք․ հարցում

Օրերս Հայաստան-Պորտուգալիա ֆուտբոլային հանդիպումն էր։ Մարզադաշտում տիրող մթնոլորտը հուշում էր ամեն ինչ։ Թեև խաղում էր Հայաստանի հավաքականը, հնչող վանկարկումները մի բան պարզ ցույց էին տալիս՝ հայ երկրպագուների զգալի մասը եկել էր տեսնելու և աջակցելու Քրիշտիանու Ռոնալդուին։ Հայազգի շատ երկրպագուներ կարծես թե մոոռացել էին, որ Ռոնալդուն մրցակցի հարձակվողն էև անմնացորդ երկրպագում էին նրան։

Oragir.News-ը շրջել է մայրաքաղաքի փողոցներում և անցորդներին հարց ուղղել․ «Նորմա՞լ է, որ ֆուտբոլային հանդիպման ժամանակ հայերը հակառակորդին են երկրպագում»։

Հարցվածների մի մասը նշեց, որ դա նորմալ չէ, որոշներն էլ ասացին, որ դա խաղ է և մարդիկ կարող են երկրպագել իրենց սիրելի ֆուտբոլիստին։

«Ինքնասիրություն չկա»,- պատասխանեց քաղաքացիներից մեկը։

Մեկ այլ անցորդ էլ ասաց, որ ճիշտ կլիներ մեր երկրում Հայաստանի հավաքականին երկրպագեին։ «Դե կարծում եմ, որ Ռոնալդուի երկրպագուները շատ են, բայց մեր երկրում պետք ա մեր հավաքականին երկրպագել, ուրիշ դեպքում խնդիր չկա»,- նշեց նա։

Քաղաքացիներից մեկի կարծիքով էլ՝ դա նորմալ է։ «Նորմալ ա, որովհետև խաղ ա։ Նորմալ չի էն առումով, որ չափից դուրս շատ են երկրպագում, բայց խաղի տեսանկյունից նորմալ ա»,- ասաց նա։

«Չեմ նայել, բայց դա նորմալ չի, դա վկայում է աննորմալության մասին»,- պատասխանեց մեկ այլ հարցված։ Մանրամասները՝ տեսանյութում․

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ