Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 20:31 15-06-2023

Մանկական այգին վերածվել է քանդված, կեղտոտ և վտանգավոր տարածքի

Երևանի Կենտրոն համայնքում, Մովսես Խորենացու, Գրիգոր Լուսավորչի, Բեյրութի և Զաքյան փողոցների միջև է գտնվում Մանկական այգի։ Oragir.News-ի տեսախցիկը ֆիքսեց այգու քանդված, կեղտոտ և նույնիսկ արդեն վտանգավոր դարձած վիճակին:

Երևանի կենտրոնում՝ անմիջապես քաղաքապետարանի հարևանությամբ գտնվող այգին բարձիթողի է մատնված։ Ջրային համակարգը չի գործում, հուշարձանային հատվածը ոչ միայն անբարեկարգ է, այլև անխնամ, ունի մաքրման և կանաչապատման կարիք: Այգու տարածքում մի քանի տարի առաջ գործում էին մանակական կարուսելներ, ինչը հիմա վերածվել է մետաղյա ջարդոնի։

Նշենք, որ Երևանի քաղաքապետարանից հայտնեցին, որ այգու տարածքը 2002 թվականից 50 տարով վարձակալությամբ է տրված «Սատուրն-Ա» ՍՊԸ-ին։

Oragir.News-ը այգում զբոսնող քաղաքացիներից, ովքեր նաև օտարերկրյա զբոսաշրջիկներ էին, հետաքրքրվեց՝ ինչպես են գնահատում այգու տարածքը, ըստ իրենց՝ ինչու չեն վերանորոգում։

«Շատ վատ վիճակ է, ջրային համակարգը լավ չի աշխատում։ Տարածքում կան թափառող շներ։ Եղել են դեպքեր, որ հարձակվել են մարդկանց վրա։ Շատ գեղեցիկ մեծ այգի է, վատ է, որ ոչինչ չի արվում այն բարեկարգելու համար»,-ասաց քաղաքացին։

Ռուսաստանից նախօրեին ժամանած զբոսաշրջիկն էլ մեզ հետ զրույցում ասաց, որ շատ է հավանել Երևանը, սակայն վատ է, որ այգին, որտեղ մարդիկ զբոսնում են, հանգստանում, կեղտոտ է, նաև տհաճ տեսարան ունի՝ կոտրված ատրակցիոնները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

18:45 Դրամահավաք՝ Անի Ավետիսյանին «Մայրական խիզախություն» ոսկե շքանշանով պարգևատրելու համար
23:17 ՀՀ վարչապետի հետ քննարկել ենք ապագա ծրագրերը, նաև համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը
16:59 Կապանի քաղաքապետին մեղադրում են երեք պաշտոնյայի կաշառելու մեջ
16:38 Հոկտեմբերի 19-30-ը թիվ 1 և թիվ 3 երթուղիները կսպասարկեն «Ժոնգ Թոնգ» ավտոբուսները
20:14 «Մուլտի Ուելնեսում» լողավազանում երեխաներ են վատացել․ ջրի մեջ քլորի մեծ չափաբաժինն է եղել պատճառը
18:59 Ալիևը փորձում է դուրս գալ Թուրքիայի «փոքր եղբոր» կարգավիճակից
21:28 Պետական մասնակցությամբ ձեռնարկությունների 70 տոկոսն է գործում շահույթով
21:47 Հայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
18:06 «Հայփոստը» հրաժարվում է Ադրբեջան ուղարկվող ցանկացած նամակից. Սիրանուշ Սահակյան