Ներքին Տեսանյութ 1 տարի առաջ - 18:43 18-03-2025

Քանդածը չսարքելու արվեստը․ համալիրի գետնանցումը մնում է քանդված ու վտանգավոր

Արդեն մի քանի ամիս է, ինչ Համալիրի ստորգետնյա անցումը գտնվում է անմխիթար վիճակում: Քաղաքացիները ահազանգում են, որ այն քանդելուց ի վեր շինարարական աշխատանքներ չեն իրականացվել, իսկ անցումը գնալով ավելի վտանգավոր է դառնում:

Հատկապես մտահոգիչ է վերևից կախված քարերի անկանխատեսելի վիճակը, ինչը լրացուցիչ վտանգ է ստեղծում անցորդների համար։

Oragir.News-ը այցելեց տարածք՝ տեղում ուսումնասիրելու իրավիճակը։ Զրուցեցինք քաղաքացիների հետ, որոնք չցանկացան խոսել տեսախցիկի առջև, սակայն նշեցին, որ այսօր իրավիճակը համեմատաբար «լավ» է, քանի որ օրեր առաջ անցումը վերածվել էր անմխիթար աղբանոցի։

Տեղում արձանագրեցինք, որ ստորգետնյա անցումը ոչ միայն խիստ անմխիթար է, այլև՝ վտանգավոր։ Քայլելիս վտանգ կա, որ ցանկացած պահի վերևից քար կամ այլ առարկա կընկնի, իսկ գետնի վրայի անհարթություններն ու փոսերը ևս լրացուցիչ ռիսկ են ստեղծում անցորդների համար։

Այս իրավիճակը վկայում է այն մասին, որ քաղաքային իշխանությունները պետք է ոչ միայն սկսեն վերականգնողական աշխատանքներ, այլև ապահովեն քաղաքացիների անվտանգությունը՝ մինչ շինարարության մեկնարկը։

Քանդելով խնդիրը չի լուծվում, անհրաժեշտ է հետևողական մոտեցում՝ թե՛ կառուցման, թե՛ տարածքի պահպանման հարցում։ Մինչ այդ, գոնե նախազգուշացնող նշանների և անվտանգության միջոցների կիրառումը նվազագույն լուծում կարող է լինել՝ դժբախտ պատահարներից խուսափելու համար։

Հիշեցնենք, որ 2 ամիս առաջ ևս Oragir.News-ը նկարահանում էր իրականացրել. ստորգետնյա անցումը բուռն քննարկման հարց էր դարձել։ Քաղաքացիների պնդմամբ՝ իրենց համար ստորգետնյա անցումով անցնելը վտանգավոր է և փորձություններով լի, քանի որ ոտք դնելու տեղ չի մնացել այդտեղ։

Մանրամասները՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
20:52 ԱՄՆ-ում Ռաուլ Կաստրոյին կալանավորելու օրդեր են տվել
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել