Ներքին 3 տարի առաջ - 17:04 16-02-2023

Երևանի «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը բացվել է

Երևանի Մաշտոցի պողոտայի «Փակ շուկա» կոչվող շենքի դիմացի գետնանցումը բացվել է։ Տեղեկությունը հայտնում է Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Սամվել Ղուկասյանը։

«Փակ շուկայի դիմացի ստորգետնյա հետիոտնային անցումը բացվեց։ Վերանորոգված անցում, հարմարավետ քաղաքային միջավայր»,- գրել է նա ֆեյսբուքյան էջում։

Վարչական շրջանի ղեկավարը գրառմանը կից լուսանկարներ և տեսանյութ է հրապարակել, որոնցում երևում է, թե ինչպես է Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը գետնանցման մուտքի մոտ կտրում կարմիր ժապավենը։

Հիշեցնենք, որ «Փակ շուկայի» դիմացի գետնանցումը փակվել էր 2022 թվականի սեպտեմբերի 2-ից։ Այդ ժամանակ քաղաքապետարանից հայտնել էին, որ հիմնանորոգման աշխատանքները տևելու են մինչև դեկտեմբերի 25-ը։

Ամենից շատ դիտված

13:00 Նորագավիթում 9 հոգանոց ընտանիքին պատրաստվում են վտարել սեփական տնից
22:23 Գերակա շահ՝ փոքր կենտրոնում. շատերը ստիպված են լինելու իրենց գույքը հարկադրաբար վաճառել պետությանը
22:12 Երևանում պարեկները վնասազերծել են կրակոցներ արձակողին. նրա մոտ հայտնաբերվել է ատրճանակ
22:57 Փաշինյանն առաջարկում է ՏԻՄ ընտրությունների մասնակիցներին իրեն դիմել, եթե ենթարկվել են ապօրինի ճնշումների
18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
11:25 Այս խայտառակ զրպարտության համար դատի եմ տալու Դանիել Իոաննիսյանին. Վահրամ Խաչատրյան
11:03 Տարադրամի փոխարժեքները Հայաստանում
09:53 Գրիբոյեդով-Խորոնք ճանապարհին «BMW»-ն բախվել է ծառին և կողաշրջված հայտնվել դաշտում․ 37-ամյա վարորդը մահացել է
12:00 Փաշինյանը քաղաքացիներին կոչ է անում բողոքի ցույցեր կազմակերպել
10:50 Գորիսի բժիշկները, մեկնելով կանչի վայր, արձանագրել են 10 ամսական աղջնակի մահը