Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 19:47 15-06-2023

Թող մեկը բախտը փորձի ու X զորամասը քանդի, իր տունը կքանդենք․ զոհվածի հայր

«Թող մեկը փորձվի գա ու X զորամասը քանդի»,- այսօր Oragir.News-ի հետ զրույցում ասաց 44-օրյա պատերազմում զոհված Մխիթար Մխիթարյանի հայրը՝ Գարիկ Մխիթարյանը։

«Ես այդ սեփականատերերին կոչ եմ անում, որ գան այստեղ։ Ծնողներն էլ թող մի մարդու նման հավաքվեն այստեղ, որովհետև սա մեր երեխաներին է վերաբերվում, եթե այսօր սա են քանդում, ապա վաղն էլ մեր հուշարձաններն են քանդելու։ Սա բոլորիս տունն է, թող այդ որոշում կայացնողը գա այստեղ ու տեսնի, որ ամեն մի քարը խոսում է, ամեն մի քարի վրա բառ կա գրված, ինքն այդ որոշումը կայացնելիս իմացե՞լ է, թե ինչն է քանդել տալիս, թե՞ իրենց կաբինետներից դուրս չեն գալիս»,- ասաց զոհված զինծառայողի հայրը։

Դիտարկմանը, որ արդեն իսկ քանդման աշխատանքներ են սկսվել, տարածքից որոշ բաներ են ապամոնտաժվել, որդեկորույս հայրն ասաց, որ երեկ է տեղեկացել քանդման աշխատանքների մասին, հիմա հերթապահություն են իրականացնելու, որպեսզի որևէ մեկը չմոտենա տարածքին․

«24 ժամ հերթապահություն կանենք, թող մեկը բախտը փորձի, իր տունն ու տեղը կքանդենք։ Եթե պետք է ինչ-որ մեկի համար տուն սարքեն, այստեղ 7-8 հազար երեխու տուն է, ոչ թե ին-որ մեկի համար դղյակ սարքելու տարածք։ Հայրենիքը վաճառեցին հիմա էլ սա՞ են սկսել վաճառել, հերի՛ք է»։

Մանրամասները՝ տեսանյութում

Ամենից շատ դիտված

22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար
20:50 Քիմ Քարդաշյանը ծննդյան տարեդարձը նշել է Ֆիլիպիններում՝ համարձակ կերպարով․ նրան ուղեկցել է Լյուիս Հեմիլթոնը
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
23:20 Արցախի Հանրային խորհուրդը քննադատել է Գուտերեշի՝ արցախահայերի վերադարձի իրավունքի մասին լռությունը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է