Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 18:43 14-06-2023

Էրդողանին չեմ մեկնաբանի, հատկապես այն հատվածը, որը վերաբերում է 3-րդ երկրներին․ Միրզոյան

Թուրքիայի նախագահի հայտարարությունը չեմ մեկնաբանի և հատկապես այն հատվածը, որը վերաբերում է 3-րդ երկրներին և նրանց հնարավոր ինտեգրացիային, բայց քանի որ թեմային է առնչվում, խոսենք տարածաշրջանային ապաշրջափակման խնդրից։ Այս մասին այսօր ԱԺ-ում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ նշեց ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

«ՀՀ-ն մեծապես շահագրգռված է տարածաշրջանում տրանսպորտային և տնտեսական ենթակառուցվածքների ապաշրջափակմամբ, ակնհայտ է, որ այդ գործընթացը պետքէ կատարվի մի քանի հայտնի սկզբունքների հիման վրա, օրինակ՝ այն երկրների ինքնիշխանության ներքո պիտի գործեն դրանք, որոնցով դրանք անցնում են, դրանք պիտի գտնվեն այն երկրների իրավազորության ներքո, որոնցում որ գտնվում են և դրանք պիտի բացվեն հավասարության սկզբունքով», - հավելեց Միրզոյանը։

Միրզոյանը նշեց, որ իր տպավորությամբ որոշակի առաջընթաց կա։

Ամենից շատ դիտված

10:41 37-ամյա կինը հայտնել է, որ տարիներ շարունակ բռնության է ենթարկվել սկեսրայրի և սկեսուրի կողմից
09:00 Իսկ ինչպե՞ս է իրեն տանը պահում Արթուր Հովհաննիսյանը
17:46 Արթուր Ալեքսանյանն այս կիրակի կամուսնանա․ հարսանիքը տեղի կունենա Կիպրոսում
16:00 Հասմիկ Հակոբյանը մարտահրավեր է նետում Սերժ Սարգսյանին
08:42 ԱՄՆ-ն խթանում է ռուսական գազի տարանցումը Ուկրաինայի միջոցով․ Եվրոպան դեմ է․ WSJ
13:17 Եթե 300 տոկոս էլ գազը թանկացնեն, ՀՀ-ի ՀՆԱ-ի համար իրենց կանխատեսած հետևանքները չեն լինի. Գևորգ Պապոյան
13:30 Այս տարվա նոյեմբերին օդի ամսական միջին ջերմաստիճանը կանխատեսվում է նորմայից ցածր, տեղումների քանակը՝ նորմայից ավելի. Գագիկ Սուրենյան
15:52 ԱԺ նախկին պատգամավոր Կարեն Սարուխանյանը նշանակվել է «Գյումրի» էլեկտրոցանցի տնօրեն
14:40 Եվա Բաղդասարյանը նշել է որդու 11 ամսականը՝ ընտանեկան տեսանյութով
23:42 Լեհաստանում լրտեսության կասկածանքով ձերբակալվել է ՌԴ քաղաքացի