«Ծնգլ արեցիք»-ը, ողջ սիրով և հարգանքով, վերաբերում էր լրագրողներին, ոչ թե հարցին. Միրզոյան
Դուք հրաշալի հատկություն ունեք մարդկանց «ծնգլ անելու»:
Այս մասին ասել է ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը լրագրողներին՝ պարզաբանելով երեկ Գյումրիում իր արած արտահայտությունը. լրագրողը հարց էր ուղղել, թե արդյոք Ռուբիոյի հետ հանդիպման օրակարգում ընդգրկված է լինելու Բաքվում պահվող հայ գերիների հարցը, ինչին ի պատասխան՝ Միրզոյանն ասել էր՝ ա դե, ծնգլ արեցիք:
«Բնականաբար «ծնգլ արեցիք»-ը՝ ողջ սիրով և հարգանքով, վերաբերում էր ձեզ, ոչ թե հարցին, որը տվել եք: Դուք հրաշալի հատկություն ունեք մարդկանց «ծնգլ անելու», դա գուցե մասնագիտական պարտավորություն է ինչ-որ առումով: Ստորություն է ասել, թե Միրզոյանը ասել է ծնգլ արեցիք՝ լսելով գերիների մասին հարցը ու այդ արտահայտությունը վերագրել գերիներին»,- նշել է Միրզոյանը: