Մամուլ 3 տարի առաջ - 08:22 14-06-2023

Էլիտար հարսանիք, որից առաջ հյուրերին «խուզարկել են». Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նիկոլ Փաշինյանն անգամ մտերիմների շրջապատում իրեն ապահով չի զգում։ Հունիսի 10-ին Փաշինյանն ու ՔՊ քաղաքական ողջ վերնախավը մասնակցել են պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի՝ հասարակական հիմունքներով խորհրդական Արշակ Օրդուխանյանի որդու հարսանիքին, սակայն մինչ ռեստորան մտնելը Փաշինյանի անվտանգության աշխատակիցները մետաղորսիչով հատ-հատ ստուգել են բոլոր հյուրերին, որոնք մոտ 900 հոգի են եղել, որից հետո միայն ռեստորան է ժամանել Փաշինյանը։

ՔՊ-ական գրեթե ողջ կարկառուն կազմը ներկա է գտնվել, հարսանիքը տեղի է ունեցել ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Ռուբեն Հայրապետյանին պատկանող «Հարսնաքար» ռեստորանում։ Խմել են Հայաստանի Հանրապետության կենացը, որի ժամանակ ՔՊ-ականները մի մարդու պես, հերթով-շարքով մոտեցել եւ վարչապետի հետ բաժակ են «խփել»։

Փեսացուի հայրը՝ Արշակ Օրդուխանյանը, ՔՊ-ի Արաբկիրի գրասենյակի ղեկավարն է, խորհրդարանական ընտրություններում ընդգրկված էր ՔՊ-ի նախընտրական ցուցակում: Հարսնացուի հայրն էլ Երեւանի քաղաքապետարանի ֆինանսական վարչության պետ Վիլեն Արեւշատյանն է՝ նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի կադրն ու մտերիմը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ