Ներքին 3 տարի առաջ - 15:32 15-04-2023

500-ից ավելի հյուրերին կխնդրեք, որ Աբովյան փողոցի կոնկրետ հատվածից չշեղվել հանկարծ, որ երկրի վարկանիշը չվնասվի

«Ապրելու երկիր» կուսակցության առաջնորդ Մանե Թանդիլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երբ Ծանրամարտի Եվրոպայի առաջնության 500-ից ավելի հյուրերը քայլելիս կլինեն Երևանի կենտրոնում, կխնդրեք, որ Աբովյան փողոցի կոնկրետ հատվածից աջ ու ձախ չշեղվեն հանկարծ, որպեսզի երկրի վարկանիշը չվնասվի։

Թե չէ հանկարծ, եթե շեղվեն դեպի Արամի փողոց, աղբակույտերի գարշահոտությունից ուշագնաց կլինեն, անհարմար կզգանք։

Ու թող երևանցիներն ու քաղաքի հյուրերը քայլեն ու գարշահոտ զգան, հոգ չէ, կարևորը Ծանրամարտի առաջնությունը Երևանում է անցնում, շուտով` կին քաղաքական առաջնորդների ֆորումը կլինի։

Կամ էլ դե կբացատրեք, որ այդ հատվածում արդեն մեկ տասնամյակ է քննարկվում է Հին Երևան նախագիծը։
Երևանը շուտով մաքրվելու է աղբից»։



Ամենից շատ դիտված

21:56 73-ամյա կինը ոստիկանություն է դիմել՝ հայտնելով, որ Ստալինից նվիրատվություն ստացած իր տան նկատմամբ այլ անձինք ապօրինի սեփականության վկայական են ստացել
19:06 Ալիևը հայերին կրկին մեղադրել է Լեռնային Ղարաբաղում «ավերածություններ իրականացնելու մեջ»
22:03 Ադրբեջանցի բլոգերը եկել է Երևան, մասնակցել հայ ընկերուհու հարսանիքին ու 10 օր մնացել
12:00 Քանի՞ սպա և հոգեբույժ է կասկածվում դժբախտ դեպքերի գործերով
20:00 Բանակի արդիականացո՞ւմ, թե՞ անձնական տվյալների արտահոսք. ՌՈ-ն նոր լիազորություններ է ստանում
19:37 Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանը բռնազավթված Արցախում շուրջ 100 հազար մարդ է բնակեցրել
14:30 Ինչու է Փաշինյանն անլրջացնում խնդիրն ու սխալ ազդակ հղում
09:58 Լոգանքի գել և շամպուն` Էկոնոմիկայի նախարարության կարիքների համար
18:00 Ինչպես է երիտասարդը ռուսամետ դառնում
15:00 ԱԺ պատգամավոր Դավիթ Ղազինյանի ասուլիսը՝ մասշտաբային խուզարկությունների վերաբերյալ. ՈւՂԻՂ