Արտաքին Ներքին 3 տարի առաջ - 21:00 10-06-2023

Փաշինյանն այս անգամ դժգոհ չէ ՌԴ-ից. Երևանը հրապարակել է Պուտինի խոսքը

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, նախօրեին Սոչիում կայացել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարություններ են տարածել ՀՀ կառավարությունը և Ռուսաստանի նախագահի մամուլի ծառայությունը։

Հատկանշական է, որ պաշտոնական Երևանը և Մոսկվան այս անգամ հանդիպման վերաբերյալ տարածել են միևնույն հայտարարությունը։

Նշվում է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդգծել է, որ ինքը և Փաշինյանը պարբերաբար հանդիպում են և ուրախություն է հայտնել, որ Սոչիում ընթացող միջոցառումների շրջանակում ևս մեկ անգամ կարող են խոսել երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակի և տարածաշրջանային հարցերի շուրջ, որոնց մասին մենք մանրամասն խոսել են նախորդ հանդիպման ժամանակ։

Նիկոլ Փաշինյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Պուտինին և շնորհավորել նրան Ռուսաստանի օրվա առիթով։ Փաշինյանը հաստատել է, որ իրենք պարբերաբար հանդիպում են և քննարկում են հարցերի լայն շրջանակ: ՀՀ վարչապետն անդրադարձել է նաև Արցախում ստեղծված իրավիճակին և նշել․

«Այսօր ևս կքննարկենք երկկողմ օրակարգի և տարածաշրջանային հարցեր: Կքննարկենք նաև ռուսական խաղաղապահների պատասխանատվության գոտում` Լեռնային Ղարաբաղում իրավիճակը, ցավոք այնտեղ հումանիտար իրավիճակը շարունակում է լարված մնալ: Լեռնային Ղարաբաղում արդեն մի քանի ամիս չկա գազ և էլեկտրաէներգիա, Լաչինի միջանցքում իրավիճակը շարունակում է մնալ բավականին լարված: Իմիջիայլոց, պետք է ընդգծեմ, որ այժմ մթերքների մատակարարումները Լեռնային Ղարաբաղ իրականացվում է ռուսական խաղաղապահների աջակցությամբ, դա սահմանափակ քանակի մթերքներ են: Հումանիտար ճգնաժամը Լեռնային Ղարաբաղում շարունակվում է և դա նույնպես շատ կարևոր հարց է ու վստահ եմ այսօր կքննարկենք»:

Ուշագրավ է, որ ի տարբերություն մայիսի 25-ին Սոչիում կայացած Փաշինյան-Պուտին-Ալիև հանդիպման՝ այս անգամ պաշտոնական Երևանը ամբողջովին հրապարակել է նաև Ռուսաստանի նախագահի խոսքը։ Ինչպես տեղեկացրել էր Oragir.News-ը, Հայաստանի վարչապետին հավանանար դուր չէր եկել Պուտինի ելույթը և հայկական կողմը հրապարակել էր միայն հանդիպաման վերաբերյալ պաշտոնական տեղեկատվությունը։

Այս համտեքստում կարող ենք ենթադրել, որ այս անգամ Փաշինյանն առնվազն դժգոհ չի եղել Պուտինի ելույթից և այն ամբողջովին հրապարակվել է ՀՀ կառավարության կայքում։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»