Ներքին 2 տարի առաջ - 13:38 12-03-2024

Չեմ մեկնաբանում Պուտինի խոսքը․ Փաշինյան

Արդեն ասացի, որ Ադրբեջանում պահվող գերիների, պատանդների և այլ պահվող անձանց վերադարձնելու համար ամենօրյա աշխատանք է արվում։ Այս մասին այսօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչ աշխատանք է տարվում ԼՂ-ում ձերբակալված և Ադրբեջան տեղափոխված Արցախի նախկին նախագահներին, ռազմաքաղաքական բարձրաստիճան պաշտոնյաներին Հայաստան կամ որևէ երրորդ երկիր տեղափոխելու ուղղությամբ։

«Ես հասկանում եմ նաև, որ այդ ամենօրյա աշխատանքի նկարագրությունը նույնիսկ անիմաստ է, քանի դեռ արդյունք չկա։ Նախկինում էլ գերեվարված մեր հայրենակիցների հարազատների հետ հանդիպումների ընթացքում ես ընդունում էի այդ տեսակետը, մի «X» պահից նաև, ամենայն հարգանքով, խուսափում էի նրանց հետ հանդիպելուց, որովհետև իրենց էլ էի ասում, որ հասկանում եմ` ինչ էլ ասել՝ սա արեցինք, այստեղ գնացինք, այստեղ զանգեցինք, ոչ մի բան է, քանի դեռ ձեր հարազատները տանը չեն։ Դա նորմալ ընկալում է։ Հետևաբար, հարցի կոռեկտ ու սոլիդ պատասխանն այն է, որ մենք ամենօրյա աշխատանք ենք տանում։ Արդյունավե՞տ է այդ աշխատանքը։ Քանի դեռ վերադարձը տեղի չի ունեցել՝ ակնհայտորեն ոչ։ Բայց նույն կերպ մենք շատ երկար անարդյունավետ աշխատանք արեցինք դեկտեմբերին վերադարձած մեր եղբայրներին վերադարձնելու հարցով։ Այդ աշխատանքն անարդյունավետ էր այնքան ժամանակ, քանի դեռ նրանք չվերադարձան։ Նույնիսկ նրանց վերադարձից հինգ րոպե առաջ դա անարդյունավետ, «Սիզիփոսյան աշխատանք» էր, որը մենք պարտավոր էինք անել», - նշեց վարչապետը՝ շեշտելով, որ շատերին կարող էր թվալ, որ ամենօրյա աշխագտանքի մասին իրենց խոսակցություններն անիմաստ են։

Անդրադառնալով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի այն հայտարարությանը, թե Արցախի նախկին նախագահներին չեն սպասում Հայաստանում, Փաշինյանը նշեց, որ չի կարող մեկնաբանել, քանի որ անձամբ նման հայտարարություն չի լսել կամ գուցե չի նկատել այն։

«Ուրիշին վերագրվող ուղիղ մեջբերումները նախընտրում եմ մեկնաբանել միայն անձամբ դրանք կարդալուց կամ ծանոթանալուց հետո», - ընդգծեց նա։

Ամենից շատ դիտված

17:10 Հուսով ենք՝ մոտ ապագայում «3+3» ձևաչափով հերթական հանդիպումը տեղի կունենա․ Լավրով
20:07 Վանաձորում հարևանական վեճն ավարտվել է մասնակիցներից մեկի մահվամբ
17:40 Կինոռեժիսոր 32-ամյա Արթուր Սահակյանը բոլորիս օգնության կարիքն ունի
22:06 Ուշիի ոլորաններում բախվել են «Jeep Compass»-ը, «Chevrolet Volt»-ը, «Opel Zafira» և կցորդիչով բեռնատարը․ կա 8 զոհ, 3 վիրավոր
17:22 «Սատկացնելու եմ, կզացնելու եմ». երբ սա ասում է ՀՀ վարչապետը, հանցակազմ չկա, երբ ասում է այլ քաղաքացի՝ կա՞. Աննա Գրիգորյանը՝ ՔԿ նախագահին
09:00 Փաշինյանն իրավիճակին չի տիրապետում, Սահմանադրության թեման կեղծ օրակարգ է
17:04 Գլուխը պատին տվող, ալիևյան սահմանադրություն գրող քարտուղար, կամ ստում եք, կամ հրաժարական գրեք. Հովսեփյան
18:30 Ծեծել են ձեռքերով, ոտքերով ու քարերով. Ամուլսարի ծեծկռտուքի միջադեպով քրեական վարույթ է նախաձեռնվել
10:43 Ռուսաստանից ավելի քան 1 միլիոն ռուբլի կանխիկ արտահանելն արգելվել է
07:14 Ինչ պաշտոն են խոստացել նախկին ԱԽՔ-ին․ «Իրավունք»

Ձեզ գուցե հետաքրքրի