Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 16:00 21-03-2024

Տարատեսակ ապուշություններ չեմ մեկնաբանում. Ագնեսա Խամոյանը՝ Վահագն Ալեքսանյանի պնդումների մասին

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Օրերս Ազգային ժողովում իշխանական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը պնդել էր, թե ընդդիմությունը խորհրդարանական ընդդիմությունը ցանկանում է միջանցք տրամադրել Ադրբեջանին, ինչպես նաև Հայաստանի Հանրապետությունը մտցնել Ռուսաստան-Բելառուս միութենական պետության մեջ։

Ալեքսանյանը նշել էր, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը հայտարարել է, որ ինքը դեմ չէ Ռուսաստան-Բելառուս միութենական պետություն մտնելուն:

«Մինչև այդ 2021-22 թվականներին մեզ ասում էին, այ դուք խոստացել եք միջանցք տալ, մենք ասում ենք չկա տենց բան, բանը հասավ նրան, որ արդեն 2024 թվականին «Հայաստանի Հանրապետական» կուսակցության կարկառուն ներկայացուցիչ Էդուարդ Շարմազանովը ասեց՝ հա դե ի՞նչի չտվեցին, դրա համար էլ ԼՂ-ի հետ եղավ այն ինչ եղավ»,- պնդեց իշխանական պատգամավորը:

Oragir.News-ը Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ագնեսա Խամոյանից հետաքրքրվեց՝ ընդդիմությունը նման պահանջ ո՞ւնի, կամ ունեցե՞լ է։

Ընդդիմադիր պատգամավորը Ալեքսանյանի պնդումներին հակիրճ արձագանքեց. «Ես տարատեսակ ապուշություններ չեմ մեկնաբանում, այլ ասելիք չունեմ»։ Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:48 Լատվիան արգելել է Հայաստանից ԵՄ ներմուծել կանաչ թեյի խմբաքանակը
08:01 Թրամփը բացատրել է ՌԴ-ի դեմ «դժոխային պատժամիջոցներից» հրաժարվելու պատճառը
13:26 Բլոգեր HayDalek-ը հեռանում է բլոգոլորտից․ «Շատ բարդ է ամեն անգամ ստանալ ատելության ալիքները»
13:00 Լատվիայում էլ խայտառակ եղանք. ով է թեյի սկանդալի պատասխանատուն
17:42 Ադրբեջանցի զինծառայողի հարձակման հետևանքով վիրավորված Անի Ավետիսյանը կրկին կվիրահատվի
23:35 Թրամփը գովաբանել է Մասկին թռչող սպորտքարի թողարկման առթիվ
20:41 Ճիշտ է կանգնել այն գործի կողքին, որի կողքին կանգնած է վարչապետը, և փորձել մեր համեստ ներդրումն ունենալ պետության շենացման գործում
14:35 3-ամյա երեխան պատահմամբ խմել է պապիկի ճնշման դեղը և տեղափոխվել «Մուրացան» ԲԿ
11:12 Ես Երևանում եմ, ինձ աջակցող բազմաթիվ մարդիկ կան, բայց Բաքվում մեր հայրենակիցները ամբողջությամբ մեկուսացված են. Ծառուկյան
09:00 «Ֆակտորի փրոդաքշնը» անգամ 1000 խոշոր հարկատուների ցանկում չկա